Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:

Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից, և՛ կեսարյան հատումից հետո հետծննդյան շրջանում վերականգնվումն ընթանում է նորմալ:

Հետծննդյան 42 օրվա ընթացքում այն բոլոր օրգան-համակարգերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվել են հորմոնալ փոփոխությունների, սովորաբար, վերականգնվում են, և վերադառնում նախկին վիճակին` կաթնագեղձերից բացի, որոնք կրծքով կերակրման ամբողջ ընթացքում  մնում են դեռևս փոփոխված:

Հետծննդյան շրջանում կնոջ վերականգնման համար կարևոր է օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը, լիարժեք քունը, լիարժեք սնունդը և այլն:

Որքա՞ն ժամանակ է կինը մնում ծննդատանը և անհրաժե՞շտ է անկողնային ռեժիմ:

Նորմալ ծննդաբերած առողջ կինը ծննդատանը մնում է 2-3 օր, որի ընթացքում կազմակերպվում է նրա հսկողությունը և խնամքը: Կեսարյան հատման դեպքում այդ ժամկետը տևում է 4-5 օր:

Անկողնային ռեժիմ պահպանում են այն կանայք, որոնք ծննդաբերում են բարձր զարկերակային ճնշման առկայությամբ (ծանր պրեէկլամպսիա), կամ ծննդաբերության ժամանակ արյան մեծ կորուստ է լինում: Այդ կանանց զգալի մասը ծննդալուծվում է կեսայան հատման ճանապարհով և առաջին օրերին պահպանում է անկողնային ռեժիմ: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք անցնում են ակտիվ վիճակի:

Քրոնիկ հիվանդություններ ունեցող կանանց վերականգնման շրջանում կա՞ն առանձնահատկություններ:

Եթե կինն ունի հիվանդություններ, հետծննդյան շրջանում գտնվում է նեղ մասնագետների հսկողության տակ (սրտաբան, էնդոկրինոլոգ և այլն), իրականացվում են հավելյալ հետազոտություններ՝ ԷՍԳ, սրտի էխոգրաֆիա, իրականացվում է համապատասխան բուժում:

Արգանդի կրճատման ի՞նչ նպաստող գործոններ կնշեք:

Արգանդի կրճատման լավագույն միջոցը կրծքով ճիշտ կերակրումն է, որի դեպքում հավելյալ միջամտությունների կարիք չի լինում:

Լինում են դեպքեր, երբ արգանդը լավ չի կրճատվում, լինում է չափից մեծ: Դա հաճախ դիտվում է խոշոր պտուղների, բազմապտուղ հղիությունների ժամանակ, երեք և ավելի անգամ ծննդաբերած կանանց մոտ: Այդ դեպքում կնոջը նշանակվում է արգանդը կրճատող դեղ՝ օքսիտոցին: Զուգահեռ շտկվում են ճիշտ կերակրման հարցերը, որ արգանդի հետագա կրճատումն ընթանա բնականոն:

Վերականգնման ընթացքի հսկողության նպատակով հետազոտություններ իրականացվո՞ւմ են:

Հետծննդյան շրջանում, սովորաբար, ծննդաբերությունից 24 ժամ հետո կատարվում են արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` նաև ուլտրաձայնային և արյան կենսաիմիական հետազոտություն:

Ինչպիսի՞ն է կնոջ սննդակարգը հետծննդյան շրջանում:

Եթե կինը նորմալ է ծննդաբերել, նրա սնունդը՝ կաթի որակը փոխող մթերքներից զատ (ցիտրուսային մրգեր, շոկոլադ, կծու, թթու ուտեստներ, ալկոհոլ, ծովամթերք), ոչնչով չի տարբերվում չծննդաբերած կնոջ սննդակարգից: Կինը կարող է սնվել և հեղուկներ օգտագործել ըստ պահանջի:

Ինչպե՞ս նպաստել կնոջ հոգեբանական վերականգնմանը:

Ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Կան կանայք, որոնք ծննդաբերությունից հետո առաջանում է ծննդաբերական հոգեբանական ընկճում, հետծննդաբերական պսիխոզ, որոնք երբեմն բավականին ծանր են ընթանում: Նման դեպքերում կնոջ հետ պետք է աշխատի հոգեբանը, ով փորձում է ճշտել հոգեկան խնդիրների պատճառները և շտկել դրանք:

Մեր կենտրոնում առկա է հոգեբանի ծառայություն: Հոգեբանն աշխատում է հետծննդյան շրջանում նման խնդիրներ ունեցող կանանց հետ (զրույցներ, խորհրդատվություն) և անհրաժեշտ ժամանակահատվածում գտնվում են նրա հսկողության տակ:

Երբեմն հոգեբանները զբաղվում են նաև ընտանիքների հետ և հարազատներին կանանց նկատմամբ վերաբերմունքի խորհուրդներ են տրվում:

Կնոջ քունը հետծննդյան շրջանում:


Ծննդաբերությունից հետո վերականգնման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք քունը: Բայց, քանի որ երեխային 3-4 ժամից ավելի առանց կերակրման չի կարելի թողնել, կնոջ գիշերային քունն անցնում է ընդհատումներով: Գիշերային կերակրումները բացառել հնարավոր չէ, որովհետև դրանք անհրաժեշտ են երեխայի աճող օրգանիզմին և նպաստում են նաև կաթնարտադրությանը: Կնոջ քնի և հանգստի պակասը խորհուրդ է տրվում լրացնել ցերեկվա ժամերին, երբ երեխան քնած է:

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ ֆիզիկական ծանրաբեռվածությունը հետծննդյան շրջանում:

Հետծննդյան 42-օրյա շրջանում կինը, բնականաբար, պետք է խուսափի ծանրություն կրելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից, զերծ մնա սեռական հարաբերություններից: Կարող է կատարել թեթև մարզումներ,  զբաղվել յոգայով: Յուրաքանչյուր կին իր օրգանիզմն ավելի լավ է ճանաչում, և մարզումները նույնպես անհատական են:

42 օր անց արդեն սահմանափակումներ չկան, և կինը կարող է զբաղվել ակտիվ ապրելակերպով և սպորտով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

ՀՀ ԱՆ. «Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում
ՀՀ ԱՆ. «Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները...

ՀՀ ԱՆ. «Վիրաբուժական բաժանմունքների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց
ՀՀ ԱՆ. «Վիրաբուժական բաժանմունքների բուժքույրերի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոն՝ Հասրաթյան 9) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի տարեկան համագումար
ՀՀ ԱՆ. Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի տարեկան համագումար

2022թ. մայիսի 16-17-ը Երևանում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի...

ՀՀ ԱՆ. «Նորածինների խնամքը և սնուցումը հատուկ վիճակներում» թեմայով սեմինար
ՀՀ ԱՆ. «Նորածինների խնամքը և սնուցումը հատուկ վիճակներում» թեմայով սեմինար

2022թ. մայիսի 28-ին Լոռու մարզի Ձորագետ գյուղում («Ավան Ձորագետ» հյուրանոց) տեղի կունենա Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Նորածինների խնամքը և սնուցումը հատուկ վիճակներում» թեմայով սեմինար...

ՀՀ ԱՆ. «Ֆունկցիոնալ և էսթետիկ ռինովիրաբուժություն» թեմայով դասընթաց
ՀՀ ԱՆ. «Ֆունկցիոնալ և էսթետիկ ռինովիրաբուժություն» թեմայով դասընթաց

2022 թ․-ից (կրկնողաբար) Երևանում («Մեդլայն» ԲԿ, «Տոնոյան» ԲԿ «Արաբկիր» ԲԿ, 8-րդ ՔԿՀ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Պլաստիկ և վերակառուցողական...

ԵՊԲՀ. Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը՝ բժշկական բուհում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց Ստոմատոլոգների առաջին հայ-ռուսական վեհաժողովը...

ԵՊԲՀ. Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ ոլորտի մասնագետների դիտակետում
ԵՊԲՀ. Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ ոլորտի մասնագետների դիտակետում

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան երկօրյա գիտաժողովը...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ