...
ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում
 
                            Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ  այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների, տվյալ ժողովրդի կենսասիրության հետ: Հենց այս տրամաբանությամբ է երեք տասնամյակ առաջ ստեղծվել, իսկ այժմ լիովին վերանորոգվել և արդիականացվել Հայաստանի բժշկության պատմության թանգարանը՝ տեղակայված ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում:
Մասնաշենքի ճեմասրահի մուտքից արդեն զգացվում է բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատմական, ակադեմիական շունչը, որը հարազատ է շատ սովորողներին և շրջանավարտներին:
Համալսարանական թիմի ջանքերով՝ այցելուները շուտով 4 սրահներում կծանոթանան բժշկագիտության պատմությանը՝ըստ ժամանակաշրջանների (հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար), բժշկագիտության հիմնադրմանը մեր երկրում, կայացմանն և զարգացմանը, բուհի հաջողություններին:
Շուրջ 5000 ցուցանմուշներից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև`գեղարվեստական ստեղծագործություններ`քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ: Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:.jpg) Թանգարանագետ Նարինե Ղազարյանն արդեն  25 տարի  աշխատում է թանգարանում, իսկ 2007 թվականից ղեկավարում է համալսարանական այս ստորաբաժանումը:
Թանգարանագետ Նարինե Ղազարյանն արդեն  25 տարի  աշխատում է թանգարանում, իսկ 2007 թվականից ղեկավարում է համալսարանական այս ստորաբաժանումը:
«Թանգարանը ստեղծվել է բժշկական համալսարանի 18-րդ ռեկտոր Վիլեն Հակոբյանի մտահղացմամբ և նրա ջանքերով 1990 թվականին: Մինչ այդ թանգարանը գործել է  կաբինետային սիստեմով: Հանրապետությունում միակը համարվող Հայաստանի բժշկության թանգարանում պատմությունը ներկայացված է հին օրերից մինչև մեր ժամանակները: Հենց  դրանում է թանգարանի գլխավոր արժեքը»,- պատմում է թանգարանի վարիչը:
Պատմական ակնարկ 
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա: 1985 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում: 1990-ին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: 1998-ին` Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը: Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։
1990-ին` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: 1998-ին` Առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը: Թանգարանում տեղ գտած շատ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, Արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։
Հանրապետության բուհական թանգարանների շարքում Հայաստանի բժշկության պատմության թանգարանը միշտ արժանի տեղ է զբաղեցրել:  
Թանգարանի ղեկավարի խոսքով՝ այն կարևոր նշանակություն ունի նաև ուսումնական տեսանկյունից և եզակի է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար:
Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվել են դասաժամեր, իսկ բժշկական քոլեջների ուսանողների և  այլ բուհերի թանգարանագիտական բաժնի ուսանողների համար այցելություններ: Մասնագիտական հետազոտություններ,  գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվել ԵՊԲՀ թանգարանի նյութերից: Մշտապես գիտական աշխատանքներ են կատարվել և այս ավանդույթը, աշխատակիցները վստահ են, որ շարունակական է լինելու: 
«Ստեղծման առաջին տարիներից համալսարանի սովորողները «Բժշկության պատմություն» առարկան ուսումնասիրելիս պարտադիր  մեկ դաս անցկացնում են մեզ մոտ: Անշուշտ, բժշկագիտության պատմությամբ կատարած այս էքսկուրսիան տպավորիչ և ուսուցողական  է ապագա բժիշկների համտար»,- նշում է Նարինե Ղազարյանը՝ հավելելով, որ բժշկագիտության պատմությունը հարստանում է նաև սփյուռքահայ անվանի բժիշկների, համալսարանի ստեղծման ակունքներում կանգնած բժիշկ-գիտնականների, ակադեմիկոսների մասին հիշատակումներով: 
Թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը և ավագ մասնագետ Քնարիկ Գարասեֆերյանը լավ գիտեն յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը: Այս օրերին զբաղված են ցուցանմուշների դասավորման աշխատանքներով: Վստահ են, որ թանգարանային գործը պահանջում է առաջին հերթին նվիրում. նվիրում ոչ միայն բժշկագիտությանը, այլ  ժողովրդի պատմությանը, որովհետև բժշկագիտությունը տվյալ ժողովրդի մշակույթի մի մասն է: 
Վերաբացվելուց հետո բացառված չէ, որ թանգարանը կբացի դռները նաև բոլոր հետաքրքրվողների համար: 
Ոչ միայն ապագա բժիշկներին, այլև յուրաքանչյուր այցելուի կներկայացվի բժշկի մասնագիտությունը, սիրո ու անձնուրացության կարևորությունը մասնագիտության և մարդու հանդեպ:
 
 
 26.11.2021
26.11.2021                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
     
     
    