Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ռենտգենը հղիության ժամանակ. morevmankan.am

Ռենտգենը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղի կինը պետք է շատ զգույշ լինի տարբեր հետազոտությունների նկատմամբ, ուշադրություն դարձնի հասանելիք ճառագայթմանը, դրա թույլատրելիությանը:

Ռենտգեն հետազոտությունը տեղեկատվական և կարևոր հետազոտություն է, սակայն այն կարող է ազդել կնոջ և պտղի ընդհանուր ռադիացիոն ֆոնի, բջիջների կիսման գործընթացի վրա, առաջացնել գենային մուտացիաներ և, անգամ, ուռուցքային աճ, պտղի արտամղում և այլն:

Ե՞րբ կարելի է հղիին նշանակել ռենտգեն հետազոտություն:

Հաճախ ռենտգենն օգտագործվում է հղիի ատամների բորբոքային խնդիրների դեպքում, քանի որ առկա վարակը կարող է տարածվել և ազդել պտղի վրա:

Ռենտգեն հետազոտությունը պարտադիր է նաև հղի կնոջ հենաշարժական համակարգի լուրջ խնդիրների, վնասվածքների (կոտրվածք, հոդախախտ) դեպքում: Ռենտգենագրաֆիայի ցուցում են նաև շնչառական համակարգի հիվանդությունները՝ տուբերկուլոզ, թոքաբորբ, թոքի քաղցկեղ:

Ռենտգեն հետազոտությունը հղիության վաղ ժամկետներում:

Ռենտգենագրաֆիան խիստ վտանգավոր է հղիության սկզբում՝ առաջին 2 ամսում: Այդ շրջանում պտղի մոտ ձևավորվում են գլխուղեղը, ողնուղեղը և ամբողջ նյարդային համակարգը: 6 շաբաթականից հետո պտղի մոտ արատների զարգացման հավանականությունը ճառագայթման արդյունքում արդեն նվազագույն է:

Ըստ վտանգավորության, ռենտգեն հետազոտությունը կարելի է բաժանել 3 աստիճանի.

  • Ռենտգեն՝ խիստ վտանգավոր հետևանքներով. ամենավտանգավոր համարվում է ողնաշարի, որովայնի խոռոչի և կոնքի ռենտգեն հետազոտությունը, որի ժամանակ ճառագայթներն անցնում են հենց պտղի միջով:
  • Ռենտգեն՝ միջին վտանգավորության. այս խմբի մեջ մտնում է կրծքավանդակի, գլխի, վերջույթների և թոքերի ռենտգեն հետազոտությունը, երբ ճառագայթներն անմիջապես պտղին չեն հասնում, բայց, այնուամենայնիվ, կարող են ազդել նրա վրա:
  • Ռենտգեն՝ նվազագույն ազդեցությամբ. այս խմբում են քթի և ատամների ռենտգենագրաֆիան, որը կատարվում է նվազագույն տարածքի ընդգրկմամբ:


Ըստ ընդունված նորմատիվների, ապագա մոր ստացած ռենտգեն ճառագայթումը պետք է չգերազանցի 1 միլիզիվերտը (մԶվ):

Ռենտգեն հետազոտությունների դեպքում ճառագայթումը կազմում է.

  • կրծքավանդակի ռենտգեն` 0,3 մԶվ,
  • վերջույթների ռենտգեն` 0,01 մԶվ,
  • քթի ռենտգեն` 0,6 մԶվ,
  • ատամների ռենտգեն` 0,02 մԶվ:


Ողնաշարի, կոնքի, որովայնի խոռոչի ռենտգենի դեպքում դոզան կազմում է 6-8 մԶվ:

Ռենտգեն հետազոտության արդյունքում հնարավոր բարդությունները

  • Մինչև 2 շաբաթը կարող է վիժում առաջանալ:
  • 4 շաբաթից հետո կարող է զարգանալ գլխուղեղի ախտաբանություն (միկրոցեֆալիա), առաջանալ դեղնուցապարկի, խորիոնի և ամնիոնի զարգացման խանգարումներ:
  • 6-րդ շաբաթում ախտաբանական փոփոխություններ կարող են ի հայտ գալ մակերիկամներում, վահանագեղձում, ինչպես նաև կարող է խանգարվել պտղի հորմոնալ ֆոնը: Հնարավոր է սրտի արատի և լյարդի խնդիրների զարգացում:
  • 7-րդ շաբաթում կարող են դիտվել իմունային համակարգի խանգարումներ:
  • 8-րդ շաբաթում ճառագայթումն ազդում է մարսողական համակարգի և փայծաղի վրա:
  • 9-րդ շաբաթում կարող է վտանգվել ձվարանների, բրոնխների և ատամների զարգացումը:
  • 12-րդ շաբաթում հնարավոր է լեյկոզի, սակավարյունության զարգացում, կարող է խանգարվել ոսկրածուծի զարգացումը:
  • Երկրորդ եռամսյակում վտանգված է միայն պտղի արյան շրջանառության համակարգը, կարող է զարգանալ անեմիա:


Եթե, այնուամենայնիվ, ռենտգենն անխուսափելի է հղիին

Պետք է աշխատել, որ ճառագայթումը հնարավորին հեռու լինի պտղից, անհրաժեշտ է հնարավորին պաշտպանվել ճառագայթներից պաշտպանիչ գոգնոցով:

Եթե ճառագայթումն իրականացել է, անհրաժեշտ է հետազոտությունից հետո անցնել ՈՒՁՀ, վստահ լինելու համար, որ պտղի մոտ ամեն ինչ կարգին է:

Երբեմն կինն անցնում է ռենտգեն հետազոտություն` չիմանալով, որ հղի է: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի և պարզել հղիության ընթացքը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ