Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գլխուղեղի մեկ քառորդն ընդգրկող չարորակ մեծ ուռուցք. erebunimed.com

70-ամյա կնոջ մոտ հարազատները վերջին մեկ ամսվա ընթացքում նկատել էին խոսքի արտաբերման և ինֆորմացիայի ընկալման դժվարություններ: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր գանգատվել թուլությունից, այնուհետև ի հայտ էին եկել քայելու, կողմնորոշվելու և խոսելու լուրջ խանգարումներ: Աշտորոշման նպատակով դիմել էին «Էրեբունի» ԲԿ: Հիվանդին ընդունել և առաջնային խորհրդատվությունն իրականացրել է նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկ, նյարդավիրաբույժ Սարգիս Եղունյանը: Ցուցվել էր լաբորատոր-գործիքային հետազոտություններ, որոնց արդյուքնում հայտնաբերվել է ճակատային բլթի շատ մեծ չափերի՝ 9,5 սմ գոյացություն, որն ընդգրկում էր գլխուղեղի մեկ քառորդը, ճնշում ուղեղի հյուսվածքները, խոսակցական կենտրոնները։ Որոշում է ընդունվել կատարել վիրահատություն՝ հեռացնել ուռուցքը: Վիրահատության ընթացքում Սարգիս Եղունյանը կատարել է ուռուցքի ամբողջական հեռացում, որից անմիջապես մեկ օր հետո հիվանդի մոտ նկատվել է դրական դինամիկա, իսկ 2 օր անց վերականգնվել է նաև հիվանդի խոսքը: Կատարված հիստոլոգիական հետազոտության արդյուքներով պարզ է դարձել, որ մեծ չափերի գոյացությունն ունի չարորակ բնույթ: Ուստի հիվանդին վիրահատությունից հետո ցուցվել է հետագա բուժում՝ քիմիաթերապիա:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ