Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո. erebunimed.com

36-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 7 շաբաթական ժամանակաշրջանում: Նրան ընդունել էր ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը: Կինը նշել էր, որ երեք տարի առաջ վիրահատվել է կրծքագեղձի ուռուցքի պատճառով՝ կատարվել է աջ կրծքագեղձի հեռացում՝ իմպլանտի տեղադրմամբ, առանց հետագա բուժման: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Նորայր Ղուկասյանը հղիին ցուցել է լաբորատոր-գործիքային մանրամասն հետազոտությունների: Լաբորատոր, սոնոգրաֆիկ, այնուհետև ՄՌՏ հետազոտությունների արդյուքները մտագոհիչ էին, հիվանդությունը կրկին գլուխ էր բարձրացրել: Ախտորոշվել է աջ կրծքագեղձի CR ռեցիդիվ, մաշկի մետաստազ: Ինչպես քաղցկեղի կասկածի յուրաքանչյուր դեպքում, այս անգամ ևս, հրավիրվել է մասնագետների կոնսիլիում՝ Tumor Board «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի գլխավորությամբ: Հիվանդի առողջական տվյալների մանրամասն ուսումնասիրությունից հետո որոշվել է պահպանել հղիությունը՝ միաժամանակ սկսելով այնպիսի բուժում, որը պտղին չի վնասի:

 

Բուժման եղանակը որոշելու նպատակով կատարվել է կրկնակի բիոպսիա: Հյուսվածքաբանական հետազոտության արդյուքները հաստատել են կրծքագեղձի ինվազիվ կարցիոնոմա (HER2neu positive pype) ախտորոշումը: Հայկուհի Գյոկչյանի ընտրած բուժման մարտավարության հիման վրա հղին ստացել է 4 կուրս ինդուկցիոն քիմիաթերապիա: Ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանների և մանկաբարձ-գինեկոլոգների հսկողության տակ: Հղիի նախածննդյան հսկողությունն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի անմիջական ղեկավարությամբ: Հղիությունը հասցվել է մինչև 32 շաբաթական և կատարվել է կեսարյան հատում: Ծնվել է անհաս, առողջ տղա երեխա: Երեխան գտնվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում՝ նեոնատոլոգ Գոհար Ահարոնյանի և ծառայության ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի հսկողութթյան տակ:

 

Ծննդատնից դուրս գրվելուց հետո կինն անմիջապես շարունակել է հետագա թիրախային քիմիաթերապիան: Քիմիաթերապիայի կուրսի ավարտից հետո որոշվել է կատարել վիրահատություն: Այն իրականացրել է «Էրեբունի » ԲԿ մամոլոգիայի և կրգքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը: Կատարվել է աջ կրծքագեղձի լայնածավալ սեկտորալ մասնահատում՝ ախտահարված մաշկի և իմպլանտի հեռացումով: Հաջող վիրահատությունից հետո կրկին ցուցվել է թարգետ թերապիա, այնուհետև ճառագայթային բուժում: Ամբողջ հղիության ընթացքում երկարատև և համառ պայքարի, բժիշկների պրոֆեսիոնալիզմի, բժշկական կենտրոնի հնարավորությունների արդյուքնում հաջողվել է փրկել կնոջ կյանքը և պահպանել հղիությունը: Բուժման կուրսի ավարտից հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Հետագա հսկողության ընթացքում կատարվող բոլոր հետազոտությունների արդյուքնենրը նորմայի սահմաններում են: Կնոջ կյանքի,առողջության, ինչպես նաև նրա մայրանալու համար պայքարում հիվանդությունը տեղի է տվել:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը` օնկովիրաբույժ, դոցենտ, ծառայության ղեկավար...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ