Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հղիության հակացուցումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Հղիության հակացուցումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:

Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար: Ապագա մոր վիճակը գնահատելը կարևոր է հղիության պատրաստման գործընթացում: Ցավոք, չնայած գինեկոլոգիայի, մանկաբարձության և վերարտադրողականության ասպարեզներում մեծ նվաճումներին, ներկայում առկա են հիվանդություններ և վիճակներ, որոնց ժամանակ հղիությունը հակացուցված է: Այդ պատճառով, հղիություն պլանավորող ցանկացած կնոջ անհրաժեշտ է հղիության նախապատրաստում, որը կարելի է իրականացնել մասնագիտացված կլինիկաներում՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ:

Ինչպե՞ս է իրականացվում կնոջ վիճակի գնահատումը:

Բժիշկը սկզբում հավաքում է մանրամասն տեղեկատվություն տարած հիվանդությունների, վնասվածքների, վիրահատությունների, կյանքի և աշխատանքային պայմանների վերաբերյալ: Դա շատ կարևոր է հետագա քննությունների և անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների պլանավորման համար:

Այնուամենայնիվ, մինչև հետազոտությունների արդյունքները ստանալը՝ միայն հավաքած տեղեկատվության հիման վրա, հնարավոր է պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են. կարո՞ղ է կինը հղիանալ և կրել պտուղը, և` հնարավո՞ր է ծննդաբերությունն իրականացնել բնական ճանապարհով:

Ո՞ր հիվանդությունների և վիճակների դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ:

Հղիությունը հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում.

  1. 1. վիճակներ, որոնք անհամատեղելի են հղիության կրելիության հետ  (էպիլեպսիա),
  2. 2. հիվանդություններ, որոնց ժամանակ հղիությունը և ծննդաբերությունը վտանգ են կնոջ կյանքի համար․

 

  • սրտի ծանր արատներ՝ արյան շրջանառության խանգարումով,
  • ծանր հիպերտոնիկ հիվանդություն՝ շրջանառության խանգարումով,
  • լյարդի ցիռոզ,
  • թոքերի հիվանդություններ՝ շնչառական անբավարարությամբ,
  • երիկամների հիվանդություններ, որոնք բերում են քրոնիկ երիկամային անբավարարության (գլոմերուլոնեֆրիտ և այլն),
  • շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ (սիստեմային կարմիր գայլախտ),
  • ուռուցքային հիվանդություններ:


Կա՞ն ոչ բացարձակ հակացուցումներ:

Բացարձակ հակացուցումներից զատ, գոյություն ունեն նաև ժամանակավոր հակացուցումներ, որոնք կապված են ապագա ծնողների օրգանիզմների այս կամ այն վիճակի հետ: Այսպես. հղիանալ խորհուրդ չի տրվում քրոնիկ հիվանդության սրացման կամ վարակիչ հիվանդությունների ժամանակ, որևէ վիրահատությունից հետո (խոռոչային)` մեկ տարվա ընթացքում, քաշի կտրուկ անկման դեպքում, տարբեր բուժման կուրսեր ստանալիս (քիմիաթերապիա, ճառագայթում), հղիության ժամանակ հակացուցված դեղերի ընդունման ժամանակ:  Հղիությունը նմանատիպ վիճակներում կարող է վտանգավոր լինել մոր կամ պտղի առողջության համար (կամ երկուսի համար` միաժամանակ), սակայն որոշ ժամանակ անց, երբ կարգավորվում է առողջական վիճակը, դադարեցվում է հղիության հետ անհամատեղելի դեղորայքի ընդունումը, կինը կարող է հղիանալ, կրել և ծննդաբերել առողջ երեխայի:

Հղիության և ծննդաբերության հնարավորության մասին եզրակացությունը յուրաքանչյուր առանձին դեպքում իրականացվում է տարբեր մասնագետների կողմից՝ մանկաբարձ-գինեկոլոգների  հետ համատեղ:

Հղիության բացարձակ հակացուցումների դեպքում ցուցված է արտամարմնային բեղմնավորում` փոխնակ մայրության ծրագրով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ