Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am

Էխինոկոկոզի ուշացած դեպք՝ բարեհաջող ավարտով. վիրաբույժ Գևորգ Սիմոնյան. armeniamedicalcenter.am

«Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. տարին գոնե մեկ անգամ կատարվի ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն»:

Մոտավորապես 2-3 տարի առաջ «Արմենիա» ՀԲԿ ընդունարան էր դիմել երեսուներեք տարեկան երիտասարդ կին՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից, վքնածության, ծանրության զգացողությունից:  Դա բավականին ուշացած դեպք էր. մոտավորապես  45-50 կգ քաշով աղջկա որովայնը մեծացած էր այնքան, որ հղիության տպավորություն էր թողնում: Պարզվեց, որ պացիենտի լյարդում և փայծաղում բավականին մեծ երեք էխինոկոկային բուշտ կա՝ 30, 30 և 25 սմ չափերի: Պացիենտն ուներ նաև ուղեկցող հիվանդություններ՝ լյարդի հետ կապված խնդիրներ: Բավականին բարդ էր:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվել կլինիկայում՝ ախտորոշման համար:

Իրականացվեցին կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտություներ՝ համակարգչային շերտագրություն, արյան, մեզի ընդհանուր քննություն, արյան կենսաքիմիական հետազոտություն, էխինոկոկի հայտնաբերման համար հատուկ ախտորոշում: Արդյունքում պացիենտի մոտ հաստատվեց լյարդի և փայծաղի  էխինակոկոզ:

Պացիենտի բոլոր օրգան-համակարգերը ստուգվել էին. կատարել ենք նաև կրծքավանդակի ռենտգենագրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա, որպեսզի բացթողումներ չլինեն:

Խոսենք վիրահատության ընթացքի մասին:

Պացիենտին պատրաստելուց հետո ընդհանուր անզգայացմամբ կատարվեց վիրահատությունը: Այն և՛ անեսթեզիոլոգիական, և՛ վիրաբուժական տեսանկյունից բարդ վիրահատություն էր: Կատարվել է օրգանպահպանող վիրահատություն՝ պահպանվել է և՛ լյարդի, և՛ փայծաղի գործառույթները, չնայած նման դեպքերում հաճախ կատարվում է փայծաղի հեռացում:

Կատարվել է նաև դեղորայքային բուժում` մնացորդային էխինակոկային կիստաները չորացնելու նպատակով, որպեսզի հիվանդության կրկնություն չլինի:

Ամեն ինչ հնարավորին լիարժեք իրականացվեց և ունեցանք դրական արդյունք:

Հիվանդը 8-10-րդ օրը դուրս գրվեց: Իսկ հետագայում գտնվել է մեր հսկողության տակ:

Ինչպե՞ս է իրականացվել հետագա հսկողությունը:

Անցել է 2-3 տարի, սակայն հիվանդի հսկողությունը դեռ շարունակվում է: Նա բավականին լավ է, կրկնություն չունենք, այսինքն, կարելի է արձանագրել առողջացում:

Առողջացած համարում ենք այն դեպքում, երբ բոլոր դրենաժները հեռացվում են: Հսկողության ընթացքում ամբուլատոր կատարվել են վիրակապումներ և մնացորդային դրենաժների հեռացում:

Ինչո՞ւմ են կայանում դեպքի առանձնահատկությունը և որո՞նք են դրանից բխող հետևությունները:

Դեպքի առանձնահատկությունը նրանում է, որ կինն այդքան մեծ որովայնի առկայությամբ` այդքան ուշ էր դիմել բժշկի, և նախքան մեզ դիմելը որևէ այլ բուժհաստատություն չէր դիմել՝ անգամ պարզելու համար` առկա՞ է հղիություն, թե` ոչ:

Ցանկալի է, որ մարդիկ կանխարգելիչ հետազոտություններ անցնեն. գոնե տարին մեկ անգամ կատարեն ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգենագրաֆիա, որպեսզի նմանատիպ հիվանդությունների դեպքում բարձիթողի վիճակներ չլինեն:

Եթե ժամանակին կատարվեն վիրահատությունները, հեշտ է խուսափել բարդություններից, մնացորդային հետևանքներ չեն լինի: Իսկ բարդությունները բավականին լուրջ են:

Էխինոկոկը, սովորաբար, կլինիկակորեն արտահայտվում է միայն այն ժամանակ, երբ նրա չափերը սեղմում են հարակից օրգաններին ՝ խախտելով նրանց գործառույթները կամ` պատռվելիս առաջ բերում լուրջ բարդություններ. ցավային շոկ, պերիտոնիտ, էխինոկոկի տարածում՝ սերմնացրում, դիսիմիլյացիա, այսինքն, դուստր բջիջների տարածում այլ օրգան-համակարգեր, որը տեսանելի չէ: Էխինոկոկային բշտի պատռվելուց հետո վիրահատությունը որքան էլ լավ կատարվի,  միևնույն է, հնարավոր չէ խուսափել հիվանդության կրկնությունից, որովհետև այն տարածվում է ամբողջ որովայնով, ապա՝ կրծքավանդակ, ուղեղ և այլն օրգաններ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը` օնկովիրաբույժ, դոցենտ, ծառայության ղեկավար...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ