Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է շոկոլադի երանգ ունեցող մաշկով: Դրանից բացի ասում են, որ արևային լոգանքներն օգտակար են, ուլտրամանուշակագույն ճառագայթները (ՈՒՄՃ) սպանում են մանրէներին, նպաստում օրգանիզմում վիտամին D-ի արտադրությանը, վերականգնում են ցիրկադային ռիթմերը։ Այս ամենը ճիշտ է, բայց իզուր չեն այն անվանում ճառագայթում։ Իրականում դա ոչ այլ ինչ է, քան արևային այրվածք, որն օրգանիզմին բջջային մակարդակով հսկայական վնաս է հասցնում։


Ջերմ բարևներ տիեզերքից


Արևային լույսը էլեկտրամագնիսական ալիք է, որ հաղթահարելով տիեզերական տարածությունը և երկրի մթնոլորտը՝ մեզ է հասնում երկու տեսակի ՈՒՄՃ-ի ձևով՝ մոտակա ՈՒՄՃ-А (անգլերեն` UVA) և միջին ՈՒՄՃ-B (UVB) (կան նաև հեռու և էքստրեմալ ՈՒՄՃ (UVC), որոնք գրեթե լիովին արգելափակվում են մթնոլորտի կողմից)։


UVA ճառագայթները այրվածք չեն առաջացնում, սակայն խոր ներթափանցում են մաշկի տակ։ Ժամանակի ընթացքում այդպիսի ճառագայթումը տալիս է կուտակային արդյունք՝ թորշոմած մաշկի ձևով։


UVB ճառագայթներն իրենց մեջ մեծ էներգիա են կրում, և նրանց ազդեցությունն անմիջապես դրսևորվում է կարմրածության և քորի ձևով։


Զգալ ամեն մի բջջով


ՈՒՄՃ վնասում են մաշկը՝ հարվածելով ԴՆԹ-ի մոլեկուլներին, սպիտակուցներին, ճարպերին և այլն։ Երբ այս մոլեկուլները չափազանց շատ արևային էներգիա են կլանում, խանգարվում են ներմոլեկուլային կապերը, փոխվում են մոլեկուլային կառուցվածքները, և նախկինում կայուն բջիջները, որոնցում մոլեկուլներն ունեին որոշակի ձև և կատարում էին կոնկրետ խնդիրներ, սկսում են քայքայվել։ Դա կարող է հանգեցնել ԴՆԹ-ի գաղտնագրի խաթարման և անհրաժեշտ սպիտակուցների արտադրության խանգարման։


Բարեբախտաբար, յուրաքանչյուր բջիջ ունի ինքնաշտկող մոլեկուլների մի ամբողջ բանակ, որոնք կարող են միջամտել և վերականգնել ԴՆԹ-ի վնասված մասը։


Ցավոք, ամբողջ մաշկային ծածկույթի ակտիվ ճառագայթման ժամանակ ինքնաշտկող մոլեկուլները ֆիզիկապես չեն հասցնում հաղթահարել այդպիսի մասշտաբների վնասումները։


Երբ բջիջների վնասումները դառնում են կրիտիկական, սկսում է գործել ապոպտոզի կամ ինքնաոչնչացման մեխանիզմը։ Խիստ է հնչում, սակայն առանց դրա մաշկի մեջ կկուտակվեն չափազանց շատ հաշմանդամ բջիջներ և մաշկը կդադարի իր գործառույթները կատարել՝ ամբողջ օրգանիզմի վրա թողնելով տխուր հետևանքներ։


Այստեղ առաջանում է ինքնատիպ փակ շրջան. ինքնաոչնչացման գաղտնագիրը տեղակայված է Ձեր ԴՆԹ-ում, սակայն եթե վնասված է ԴՆԹ-ի հենց այդ մասը կամ այն շրջանցել է վերանորոգումը, ապա ապոպտոզը չի գործարկվում, և բջիջը սկսում է անվերահսկելիորեն աճել։ Հաճախ հենց այդպես էլ առաջանում են քաղցկեղային գոյացությունները՝ կարցինոմաները։

 

Բջիջների ինքնաոչնչացում


Բնական ռեակցիա


Դուք, հավանաբար, նկատել եք, որ բորբոքումը և քորը միանգամից չեն առաջանում, այլ արևի ճառագայթների տակ գտնվելուց 1-2 ժամ հետո։ Դա տեղի է ունենում, քանի որ վնասված բջիջների ինքնաոչնչացումը միանգամից չի գործարկվում, սկզբում դրանք կուտակվում են մաշկի մեջ, այնուհետև սկսում է գործել իմուն համակարգը, ապա...

 

Արյան սպիտակ մարմնիկները շարժվում են դեպի մաշկի այն հատվածները, որտեղ կուտակվել են մահացած և մեռնող բջիջներ, նրանք սկսում են օրգանիզմն ակտիվորեն մաքրել մահացող բջիջների մասերից։ Ձեր մազանոթներն ուռչում են՝ պատերի միջով հեղուկ բաց թողնելով, դա բնական գործընթաց է, սակայն Ձեր մաշկն այդ ընթացքում կարմրում է, քոր է գալիս և ցավում։

 

Բջիջների ինքնաոչնչացում


Մի քանի ժամ անց մաքրազերծումն ավարտվում է, և ամեն ինչ կարգավորվում է, բայց սկսվում է մելանինի արտադրման գործընթացը, պիգմենտ, որը պատասխանատու է ուլտրամանուշակագույն ճառագայթների պաշարման համար և մաշկին տալիս է այդքան ցանկալի արևայրուքի երանգը։


Բջիջների ինքնաոչնչացումԻնչպե՞ս ստանալ արևայրուք և վնաս չպատճառել առողջությանը


Իհարկե, արևային այրվածքը ուղղակիորեն չի սպառնում կյանքին։ Չէ՞ որ ամեն անգամ, երբ այրվում եք արևի տակ, Ձեր բջիջները լրջորեն տուժում են արևային ճառագայթումից, ընդ որում, ԴՆԹ-ի մակարդակով, և, վաղ թե ուշ, դա կարող է հանգեցնել քաղցկեղային հիվանդության զարգացման։


Ուրեմն, ի՞նչ անել, ընդհանրապես արևայրուք չստանա՞լ։ Չէ, ինչո՞ւ ոչ, պարզապես ամեն ինչ պետք է չափի մեջ անել։ Եթե գիտեք, որ արագ այրվում եք արևի տակ կամ հենց նոր եք եկել հանգստավայր և շրջապատին ահաբեկում եք Ձեր ճերմակությամբ, առաջին օրերին երկարաթև վերնաշապիկ կամ զգեստ հագնեք, կրեք արևային ակնոց և լայնեզր գլխարկ։ Պարզ է, որ արևից լիովին թաքնվել չի ստացվի և պետք էլ չէ, քանի որ կան արևապաշտպան քսուքներ։ Սովորաբար դրանք դասակարգվում են ըստ SPF-գործոնների՝ 15-50 կամ նույնիսկ մինչև 75՝ մաշկը 95-99,5 %-ով պաշտպանելով ՈՒՄՃ երկու տեսակներից էլ առնվազն կես ժամ։ Անհրաժեշտ է մաշկի ամբողջ մակերևույթը ծածկել քսուքով, սպասել, որ այն լիովին ներծծվի և թարմացնել յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Իսկ եթե որոշել եք լողալ (շատերը նշում են, որ ջրում արևայրուքն ավելի ուժեղ և արագ է գոյանում), ապա համոզվեք, որ քսուքը ջրակայուն է։


Եթե հետևեք այս բոլոր տարրական պահանջներին, ապա, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերեք հրաշալի համաչափ արևայրուք՝ առանց ուղեկցող տհաճ զգացողությունների և, ամենակարևորը, առանց առողջությանը լուրջ վնաս պատճառելու։

 

Բջիջների ինքնաոչնչացում


https://www.bbc.com


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը` օնկովիրաբույժ, դոցենտ, ծառայության ղեկավար...

Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի հանգուցային ախտաբանություն. armeniamedicalcenter.am

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին խոսում են հետևյալ ախտանշանները...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում

Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ