Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Շարունակվում է փոխշահավետ գործակցությունը

ՀՀ ԱՆ. Շարունակվում է փոխշահավետ գործակցությունը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը:

Վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնաճյուղերի արդիականացում` վերակառուցումից մինչև լաբորատոր սարքերով վերազինում, իսկ Լոռու մարզում` ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության ենթակառուցվածքի բարելավում։

Բացի այդ, արդյունավետ է գնահատվել կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի ծրագիրը, որը մեկնարկել է Լոռու մարզում 2021 թվականի հունվարից: Մեկնարկից ի վեր մինչև հուլիսի 15-ը, մարզում հետազոտվել է մոտավորապես 4600 կին: Սքրինինգային ծրագիրը կշարունակվի մինչև 2023 թվականը: Անահիտ Ավանեսյանը նկատել է` ծրագրի արդյունավետությունը թույլ է տալիս մտածել մյուս մարզերում այն իրականացնելու մասին:

Հայաստանի և ԿԶԵՀ միջև ծավալված համագործակցությունն ու փոխըմբռնման մակարդակը բարձր է, վերջում շեշտել են հանդիպման մասնակիցներն ու խոսել փոխշահավետ գործակցության շարունակության անհրաժեշտության մասին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ