Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ալեն Հովնանյան. Սալուտեմ ամսագիր

Ալեն Հովնանյան. Սալուտեմ ամսագիր

2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր:


EURORDIS-ի գիտական մրցանակը շնորհվել է պրոֆեսոր, մաշկաբան Ալեն Հովնանյանին՝ մաշկի հազվադեպ հիվանդությունների վերաբերյալ նորարարական և շրջադարձային հետազոտությունների համար:


Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպությունը (EURORDIS) շնորհավորել է 2021 թ. բոլոր մրցանակակիրներին, քանի որ նրանց նվիրվածությունը, պատասխանատվությունն ու ձեռքբերումներն անգնահատելի են հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտների համար:


EURORDIS-ի գիտական մրցանակը շնորհվել է պրոֆեսոր Ալեն Հովնանյանին՝ գիտական գերազանցության և բազմակողմանի մտահորիզոնի համար, ինչպես նաև հազվադեպ հիվանդությունների ոլորտում ցուցաբերված բացառիկ նվիրվածության և կատարած հետազոտությունների համար:

 

Ալեն Հովնանյան


Մաշկի հազվադեպ հիվանդությունների՝ մասնավորապես բշտային էպիդերմոլիզի և բնածին պախիոնիխիայի ոլորտում նրա կատարած հետազոտություններն ու աշխատանքները շրջադարձային էին ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ միջազգային ասպարեզում:
Ալեն Հովնանյանը ընդհանուր բժշկության որակավորում ստացել է Փարիզում, ապա մասնագիտացել է մաշկաբանության և գենետիկայի ոլորտներում: 1994-2000 թթ. Օքսֆորդի համալսարանում պրոֆեսոր Հովնանյանը ղեկավարել է մաշկային ժառանգական հիվանդությունների հետազոտական լաբորատորիան: Այնուհետև, 2000 թ. տեղափոխվել Թուլուզ, որտեղ ստացել է պրոֆեսորի կոչում:


Ալեն Հովնանյանի ղեկավարած հետազոտական խումբն ունի բավականին մեծ ճանաչում բժշկական գենետիկայի ոլորտում, ինչպես նաև հիվանդների շրջանում: Պրոֆեսորը հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ և տպագրվել աշխարհի հեղինակավոր ամսագրերում:


blackpearl.eurordis.org

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ