Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ինչպես օձը դարձավ բժշկության խորհրդանիշը. Սալուտեմ ամսագիր

Ինչպես օձը դարձավ բժշկության խորհրդանիշը. Սալուտեմ ամսագիր

Ըստ հին հունական առասպելի՝ մի անգամ Աս-կլեպիոսին հրավիրում են Կրետե կղզի՝ Մինոս արքայի պալատ, նրա մահացած որդուն վերակենդանացնելու համար։ Նա իր գավազանի վրա օձ է տեսնում և սպանում է նրան: Սակայն շուտով մոտենում է երկրորդ օձը՝ բերանին բուժիչ խոտ: Ասկլեպիոսն այդ խոտաբույսի օգնությամբ հարություն է տալիս մահացածին: Այս փորձը օգտակար է լինում Ասկլեպիոսի համար, և նա բազմաթիվ հիվանդների է բուժում, մի քանի մահացածների է հարություն տալիս։


Հայտնի չէ՝ ա՞յս, թե՞ այլ արարքի շնորհիվ է օձը դառնում բժշկության խորհրդանիշը։ Հնագույն ժամանակներում օձը եղել է բժիշկների հովանավոր եգիպտական Տոտ աստծու խորհրդանիշը։ Սուրբ օձին պաշտում էին նաև եգիպտական տաճարներում։ Կյանքի և առողջության եգիպտական Իզիդա աստվածուհին միշտ պատկերվում էր օձերով, որոնք խորհրդանշում էին հավերժական կյանքը։ Ըստ փյունիկացիների` օձն օժտված է ծերերին երիտասարդացնելու զորությամբ


Հին Բաբելոնում բժիշկների աստված Նինգիշզիդան գավազան ուներ, որի շուրջը փաթաթված էին երկու օձ։ Օձերը, ըստ բաբելոնացիների, խորհրդանշում էին երիտասարդացումը, առողջացումը, առողջությունը, երկարակեցությունը, իմաստությունը։
Մեր թվարկությունից հազար տարի առաջ հույները սկսեցին երկրպագել օձի պաշտամունքին։ Օձը նրանց մոտ խորհրդանշում էր նաև գիտության և ճանաչողության իմաստությունը։


Շատ գիտնականների տվյալներով՝ օձի վերջնական ձևավորված պաշտամունք` որպես Եվրոպայում ամենագիտության, բժշկության և բժշկական գիտելիքների մարմնավորում, կարելի է նշել Թեսալիան։


Գիտության կրողների մեջ առանձնահատուկ խումբ էին կազմում հեքիմները, քանի որ նրանց կարիքն ամեն օր զգացվում էր ծննդաբերությունների, վնասվածքների, թունավորումների և այլ հիվանդությունների ժամանակ։ Օձը դարձավ հենց նրանց խորհրդանիշը, որն, ի սկզբանե, եղել էր չտարբերակված գիտելիքի խորհրդանիշը։


Ասկլեպիոսի համար օձն անփոխարինելի էր (նույնիսկ` երկուսը), որի համար Ասկլեպիոսի տաճարում կատարվում էին զոհաբերություններ։ Ասկլեպիոսի գավազանը, որի շուրջը փաթաթված է օձը, միշտ պատկերվում է խորդուբորդություններով չմշակված փայտով։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ