Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Նոր փուլ` հայ-ղազախական հարաբերություններում

ՀՀ ԱՆ. Նոր փուլ` հայ-ղազախական հարաբերություններում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու  երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը:

«Շատ ուրախ եմ Ձեզ այստեղ ընդունել ու քննարկել մեր երկրների միջև փոխգործակցության կարևորությունը բոլոր ասպեկտներում: Վստահ եմ, որ երկուստեք նոր կապեր ու հեռանկարներ կբացվեն, կամրապնդվի հայ-ղազախական համագործակցության կամուրջը` երկկողմ բարեկամական հարաբերություններում սերտ գործակցության և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Բոլատ Իմանբաևը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակն ու պատվաստումային գործընթացը` հավելելով, որ այժմ իրենք գործարկում են սեփական պատվաստանյութը: Ղազախական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական օգնության շրջանակում Հայաստանին տրամադրել COVID-19-ի դեմ Ղազախստանի արտադրած պատվաստանյութը:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել առաջարկը և նշել, որ  նախքան նոր պատվաստանյութի ձեռքբերումն անհրաժեշտ է փաստաթղթային որոշակի ուսումնասիրություն իրականացնել, որից հետո հնարավորություն կունենանք ձեռք բերելու նոր պատվաստանյութը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYB9Y57l' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384