...
ԵՊԲՀ. Համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացման

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «Լիկվոր» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով՝ ի նպաստ Հայաստանում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքով ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։
«Լիկվոր» ընկերության գործունեության 30-ամյակի միջոցառումներն այսօր մեկնարկեցին՝ R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի բացմամբ, որին ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Դեղագիտության ֆակուլտետի պատասխանատուները:
«Լիկվոր» ընկերությունը հիմնադիր-տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի ուղեկցությամբ համալսարանականները ծանոթացան ընկերության արտադրական հնարավորություններին, որակի վերահսկման ողջ գործընթացին:
«Բժշկական համալսարանը միջազգայնացման գործընթացին համահունչ այսօր ստորագրում է մի հուշագիր, որի շնորհիվ մեր ուսանողները և շրջանավարտները մեր երկրում կարող են տեսնել եվրոպական ստանդարտներին համապատասխանող պատշաճ արտադրական գործունեությունը՝ GMP-ին կյանքի կոչված: Հատուկ հպարտություն է առաջացնում, որ հայ և օտարերկրացի ուսանողները, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում բժշկական կրթություն ստանալ կարող են տեսնել աշխարհի մակարդակով ինովացիոն արտադրություն, գործարան և գիտահետազոտական կենտրոն»-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ կարևորելով գիտական, կրթական ուղղություներով համագործակցության ընդլայնման ուղղած համատեղ ծրագրերի իրականացումը:
«Գործունեության 30 տարվա պատմության ընթացքում մեր առաքելության կարևոր կետերից մեկը եղել է Հայաստանում դեղարտադրության ոլորտի զարգացումը: Լավ գիտակցելով, որ այդ գործում իր կարևոր դերն ունի թիմը, մենք մշտապես տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով աջակցել ենք կադրերի աճին, հմտությունների կատարելագործմանն ու նրանց մրցունակ և պահանջված մասնագետ դառնալուն: «Լիկվոր»- ի և ԵՊԲՀ-ի միջև հուշագրով ընկերությունում ստեղծելու ենք ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով»,-նշեց «Լիկվոր» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի հետ մեկնարկող համագործակցությունն ուղղված է երիտասարդ մասնագետների արտադրության գործընթացքում ներգրավելուն:
Նշենք, որ «Լիկվոր»-ը հիմնադրման 30-ամյակի առթիվ նաև սահմանել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կթաթոշակ որը ԵՊԲՀ-ի հետ համագործակցության շրջանակում տրամադրելու է Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ 2021թ.-2022թ. ուսումնական տարում մագիստրատուրայում սովորելու ընթացքում: Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից, Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված, բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:
Ստորագրված հուշագրի, համագործակցության շրջանակում խոշոր այս դեղարդյունաբերական ընկերությունում նախատեսվում են ստերիլ դեղերի արտադրության վերաբերյալ ուսումնական և արտադրական պրակտիկաներ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին, ինչպես նաև R&D կենտրոնի աշխատանքին, որտեղ իրականացվելու են կենսատեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ՝ դեղարտադրության կատարելագործման, նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրման, նորարար և արդյունավետ լուծումների միջոցով որակյալ և թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող արտադրանք ստեղծելու նպատակով:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն