Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Օտարերկրացի ուսանողներն ամփոփեցին գիտական զեկույցների մրցույթի արդյունքները

ԵՊԲՀ. Օտարերկրացի ուսանողներն ամփոփեցին գիտական զեկույցների մրցույթի արդյունքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 4-7-ն անցկացվեց գիտական զեկույցների մրցույթ: Քառօրյա միջոցառումը նոր նախաձեռնություն էր, որն իրականացվեց ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի օտարերկրացի ուսանողների խորհրդի կողմից:

Մրցույթը մեծապես հետաքրքեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի օտարերկրացի ուսանողներին հնարավորություն տալով՝  դասագրքերից դուրս ծանոթանալու գիտության աշխարհի նորություններին:

Միջոցառման ընթացքում ապագա բժիշկները ներկայացրին 7-8 րոպե տևողությամբ գիտական զեկույցներ, որոնց նախապատրաստման ընթացքում հնարավորություն ունեցան խորությամբ ուսումնասիրելու ընտրված թեման:

Մրցույթի գնահատող հանձնաժողովի կազմում էին համալսարանական տարբեր բաժինների անվանի ներկայացուցիչներ, որոնք էլ որոշեցին, թե որ ուսանողի զեկույցն է ճանաչվելու լավագույնը: Իսկ գնահատման չափանիշները համակողմանիորեն մշակել էր Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին: Այդ չափանիշները ներառում էին վստահությունը, ժամանակի ճիշտ կառավարումը, բովանդակության վերաբերյալ խորը գիտելիքները և այլն:

Սիվա Շակթի Վիրասվամիի խոսքով՝ նման գիտական միջոցառումները շատ անհրաժեշտ են ապագա բժիշկներին, քանի որ գիտությունը ոլորտ է, որը պահանջում է սովորել կյանքի ողջ ընթացքում:

 «Գիտությունը  ոլորտ է, որտեղ ամեն ինչ թարմացվում են ամեն օր: Այս մրցույթը մեր ուսանողներին հնարավորություն տվեց ազատվել միօրինակությունից և իրենց ժամանակն ու ջանքերն ուղղել ուսման արդյունավետության բարձրացմանը», - ավելացնում է Սիվան:

Մրցույթի առաջին օրը համակարգում էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

Հյուրերի թվում էին Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանը, դեկանի տեղակալ, Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ռաուլ Անիլ Սեթին, Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը:

Առաջին օրն ուսանողները ներկայացրին հետաքրքիր զեկույցներ նորարարական վիրաբուժության և կլինիկական սրտաբանության թեմաներով: Մրցութային առաջին օրվա հաղթողն էր 4-րդ կուրսի ուսանողուհի Սանոբար Շարիֆը:  

Երկրորդ օրվա ընթացքում ուսանողների զեկույցները վերաբերում էին պաթոֆիզիոլոգիային և ուռուցքաբանական բուժումներին: Լավագույն զեկույցների հեղինակներ ճանաչվեցին 3-րդ կուրսի ուսանողուհիներ Նիմա Մարիա Բաբուն և Անադհիկա Պրասադը:

Մրցութային երրորդ օրվա հաղթողներն էին 2-րդ կուրսի ուսանող Մուկիլան Կուգանը և 5-րդ կուրսի ուսանողուհի Փիհուն:

Միջոցառման չորրորդ և ամփոփիչ օրն օտարերկրացի ապագա բժիշկները ներկայացրին զեկույցներ նյարդաբանության թեմայով: Իսկ հաղթող ճանաչվեցին 2-րդ կուրսի ուսանողուհի Հանա Մահինը և 4-րդ կուրսի ուսանող Բուրհան Իլյաս Կանտավալան:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ