Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը։ Զույգերի կյանքում սեռական «անկումները» կարող են պայմանավորված լինել աշխատանքային սթրեսով, գերզբաղվածությամբ, ֆիզիկական գերհոգնածությամբ և այլն։ Չնայած ժամանակավոր «անկումները» կարելի է նորմալ համարել, քանի որ դրանք, սովորաբար, իրավիճակի կայունացումից հետո անհետևանք անցնում են։ Սակայն սեքսի նկատմամբ երկարատև և անբացատրելի անտարբերությունը կարող է վնասակար լինել զույգերի հարաբերությունների և բարեկեցության համար: Սա կարող է ո՛չ միայն հիասթափություն և անինքնավստահություն առաջացնել, այլև հուշել ապագա ընտանեկան աղետի՝ անսեքս ամուսնության (sexless marriage) մասին:

Հետազոտությունները վկայում են, որ աշխարհում անսեքս ամուսնությունների քանակը հետզհետե ավելանում է։ Անսեքս ամուսնություն  է համարվում այն, երբ ամուսինների միջև մեկ տարվա ընթացքում սեռական հարաբերությունը բացակայում է կամ չի գերազանցում 10 անգամը։

Տարբեր երկրներում կատարված հարցախույզերի տվյալներով` ամուսնական զույգերի 10%-ն ընդհանրապես չեն ունենում սեռական հարաբերություն, կամ ունենում են ամիսը մեկ անգամ։ Այդ տվյալների համաձայն, ամուսինների երկարատև սեռական անբավարարությունն առավելապես կապված է տարիքի, ընտանեկան կարգավիճակի, տնտեսական գործոնների, սոցիալական և մշակութային նորմերի, կրոնական համոզմունքների, ինչպես նաև կյանքի այլ ոլորտներում ունեցած ֆինանսական կամ բարոյական բավարարվածության հետ:

Պատճառները

Զբաղվածություն։ Շատ հաճախ զույգերի սեռական հարաբերություններին խանգարում են իրենց աշխատանքային տարբեր գրաֆիկները։ Երբեմն սեռական կյանքը տուժում է հղիության ու մանկահասակ երեխաների դաստիարակության խնդիրների պատճառով, ինչը կնոջ մոտ առաջացնում է սթրես կամ քրոնիկական հոգնածության համախտանիշ։

Դավաճանություն։ Այս դեպքում սեռական հարաբերության բացակայությունը պայմանավորված է դավաճանողի կողմից զուգընկերոջ նկատմամբ սեռական հետաքրքրության նվազումով, իսկ բացահայտումից հետո՝ դավաճանող ամուսնու նկատմամբ սեռական ցանկության կորստով։

Սեռական հակակրանք (Sexual aversion): Տվյալ դեպքում սեռական ցանկության նվազումը պայմանավորված է տարիքի, հոգեկան տրավմայի, զույգի սեռական կողմնորոշման հետ և այլն։ Զույգերի մոտ կարող են առաջանալ զզվանք իրենց զույգի սեռական օրգանների կամ սերմնահեղուկի հետ շփման ժամանակ։ Նման մարդիկ նույնիսկ խուսափում են իրենց զույգի ձեռքը բռնելուց, քանի որ նրանք սկսում են պատկերացնել հետագա սեռական գործողությունները։ Այդ անհանգստությունը և լարվածությունն առաջացնում է սեռական խուսափողականություն։

Սեռական դիսֆունկցիա (Sexual dysfunction): Պատճառներն են՝ էրեկտիլ դիսֆունկցիան, վաղաժամ կամ ուշացած սերմնաժայթքումը, հեշտոցային չորությունն ու  վագինիզմը (ցավոտ հարաբերություն), անօրգազմիան, դեպրեսիան, դեղերի կողմնակի ազդեցությունները (հակադեպրեսանտ, հակաբեղմնավորիչ), հոգեմետ դեղերը, տեստոստերոնի պակասը, շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար հորմոնալ դեղերը և այլն։

Սկզբունք։  Երբեմն ամուսինների կյանքում սեռական հարաբերությունների բացակայությունը լինում է փոխադարձ համաձայնությամբ, որը պայմանավորված է նրանց կրոնական սկզբունքների, սեռավարակներից կամ բեղմնավորումից խուսափելու, պլատոնական սիրո և այլ պատճառներով։

Հակասություններ։ Ամուսինների միջև երկարատև կոնֆլիկտները կարող են առաջացնել թշնամանք, որն արգելափակում է սեռական ցանկությունը:

Սովորաբար, ագրեսիվ վարք է դրսևորում այն զուգընկերը, որը սեքսից հրաժարվելով` պատժում է մյուսին, նրա անտարբերության կամ սխալի համար: Մենակությունը, զայրույթը և ինքնագնահատականի իջեցումն  այն դրսևորումներն են, որոնք առաջանում են սեռականապես մերժված մարդու մոտ։

Նպատակային ամուսնություն։ Որոշ զույգեր ամուսնանում են բացառապես օրինական նպատակներով (քաղաքացիության ձեռբերում, մշտական բնակության իրավունք, հարկային արտոնություններ և այլն):

Նարդոս ամուսնություն (Lavender marriage)։ Այս ամուսնությունը կնքվում է` քողարկելու իսկական սեռական կողմնորոշումը (հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ) և հասարակության խարանից խուսափելու համար։

Սովորույթ։ Զույգերի միօրինակ և միապաղաղ սեռական վարքագիծն ու երևակայությունների բացակայությունը շատ հաճախ բերում են սեքսուալ հաճախականության նվազման, արդյունքում՝ հետաքրքրության և ցանկության բացակայության։

Լուծումը

  • Նախ, հարկավոր է, որ զույգերը միմիանց հետ խոսեն իրենց սեռական խնդիրների մասին` առանց մեղադրանքի կամ կշտամբանքի։ Այս խոսակցության համար ննջարանը լավագույն վայրը չէ։ Ընտրեք հարմար միջավայր, որտեղ կլինեք հանգիստ ու միայնակ։
  • Եթե ձեր զուգընկերն ընդունում է սեռական խնդրի գոյությունը, սակայն նրա համար պարզ չէ դրա աղբյուրը, ապա անհրաժեշտ է դիմել բժշկական խորհրդատվության՝ պարզելու սեռական անտարբերության պատճառը։
  • Եթե զուգընկերը լռում կամ հրաժարվում է քննարկել սեռական հարցեր, ենթադրվում է, զույգն է պատասխանատու ստեղծված խնդրի համար։ Այս դեպքում ևս անհրաժեշտ է դիմել խորհրդատվության` փոխհարաբերությունը պահպանելու և ամրապնդելու համար։
  • Եթե զույգերից մեկը կարող է կոնկրետ նշել իր սեռական խնդրի պատճառը (սթրես, հոգնածություն), ապա զուգընկերը կարող է օգնել` հաղթահարելու այն։ Անհրաժեշտության դեպքում, հարկ է դիմել սթրես կենտրոն` այլ կարևոր հմտություններ ձեռք բերելու համար:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Հայաստանում Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրի (GLLP) մենթորների և մասնակիցների մրցույթի վերաբերյալ...

ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կլինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ