Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Գնումների հատուկ ծանուցում

ՀՀ ԱՆ. Գնումների հատուկ ծանուցում

Հայտեր ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Փոքր ծավալի աշխատանքների գնում

(Մեկ ծրարով մրցութային գործընթաց)

Երկիր` Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի անվանումը` «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»

Պայմանագրի անվանումը` «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքներ»

Ծրագիր No.: P175023

ՀՆՀ No.` CR5/AF/RFB/B-W/001-21

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ծախսերը հոգալու համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքներ» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար: Այս պայմանագրի վճարումներն իրականացվելու են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Մրցութային գործընթացը ղեկավարվելու է Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգերով:

Սույնով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է իրավասու Հայտատուներին ներկայացնել հայտեր «Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների համար»:

Աշխատանքների շրջանակն է․ Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:

Որակավորման չափանիշները ներառում են (սակայն չեն սահմանափակվում).

  • Հայտատուն պետք է ցույց տա, որ ունի հասանելի կամ առկա իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (բացի որևէ պայմանագրային կանխավճարից), որոնք բավարար են շինարարության ժամանակ դրամական միջոցների հոսքի կարիքները բավարարելու համար, որոնք՝ տվյալ պայմանագրի համար կազմում են 255,500,000 ՀՀ դրամ՝ հանած Հայտատուի պարտավորությունները այլ պայմանագրերի գծով:
  • Նվազագույն միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի 2,044,000,000 ՀՀ դրամ հաշվարկած որպես վերջին 5 (հինգ) տարիների (2016-2020թթ) ընթացքում շարունակվող և/կամ ավարտված պայմանագրերով ստացված վճարումների վկայագրերի ընդհանուր գումար՝ բաժանած 5 (հինգ) տարիների վրա:
  • Շինարարական պայմանագրերի առնվազն 6 (վեց) տարվա փորձ՝ որպես գլխավոր կապալառու, ՀՁ անդամ, ենթակապալառու կամ կառավարման կապալառու, սկսած 2015թ հունվարի 1-ից:
  • 2015թ. հունվարի 1-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածում նվազագույն թվով ստորև սահմանված համանման պայմանագրեր (համանման է համարվում հասարակական և բնակելի շինությունների կառուցման բնագավառը), որոնք Հայտատուն գոհացուցիչ և էապես ավարտել է որպես գլխավոր կապալառու, ՀՁ անդամ, կառավարման կապալառու կամ ենթակապալառու․

 

  1.  (մեկ) պայմանագիր առնվազն՝ 1,635,000,000 ՀՀ դրամ արժեքով, կամ
  2.  (երկու) պայմանագիր յուրաքանչյուրն առնվազն՝ 817,500,000 ՀՀ դրամ արժեքով


2015 թվականի հունվարի 1-ից մինչև մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ և ցանկացած այլ պայմանագրերում (էապես ավարտված կամ իրականացման ընթացքում գտնվող) որպես գլխավոր կապալառուի, ՀԳ-ի անդամի կամ ենթակապալառուի նվազագույն շինարարական փորձ հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում․

Օդափոխության մեխանիկական դրդմամբ ներմուծման-արտածման օդի լավորակման և սառնամատակարարման համակարգերի տեղադրում, առնվազն 1500 քմ շինության համար, և
Հրդեհային ազդարարման ավտոմատ համակարգերի տեղադրում։

Պահանջվող հիմնական աշխատանքների ծավալը կարող է ցույց տրվել մեկ կամ մի քանի պայմանագրեր միավորելու միջոցով (առավելագույնը երեք), եթե դրանք իրականացվել են վերոնշյալ ժամանակահատվածի ընթացքում:

2015թ հունվարի 1-ից մինչև Հայտերի ներկայացման վերջնաժամկետը վերոնշյալ  (iv) կետում նշված և/կամ ցանկացած այլ պայմանագրերում (էապես ավարտված կամ իրականացման ընթացքում գտնվող) որպես Գլխավոր կապալառու, ՀՁ անդամ կամ ենթակապալառու, բնապահպանական և սոցիալական ռիսկերի և ազդեցությունների կառավարման փորձ հետևյալ ասպեկտներում․ Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների իրականացում հասարակական և բնակելի շինությունների կառուցման և/կամ վերակառուցման բնագավառում։

(*)Մանրամասն տեղեկություններ որակավորման պահանջների վերաբերյալ ներկայացված են Հայտեր ներկայացնելու հրավերում (Բաժին III. Գնահատման և որակավորման չափանիշներ):

  • Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018]  փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
  • Հետաքրքրված իրավասու Հայտատուները կարող են ամբողջական մրցութային փաթեթը/փաստաթղթերը հայերեն լեզվով ներբեռնել www.armeps.am; կամ www.gnumer.am  (տես՝ «Գնումների հայտարարություններ»→«Ծրագրի իրականացման գրասենյակների կողմից կատարվող գնումների մասին հայտարարություններ և հրավերներ» բաժինը) կայքերից:  Էլ.գնումների համակարգում գրանցված Հայտատուներն ավտոմատ կերպով կստանան սույն հրավերը՝ կցված Մրցութային փաստաթղթերի հետ միասին /համաձայն համապատասխան ԳԸԲ (CPV) կոդերի/: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլ.գնումների համակարգում։ Հայտը պետք է ներկայացնի «ARMEPS» համակարգի միջոցով (www.armeps.am):


Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:

  • Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլ.գնումների համակարգի կողմից։
  • Բոլոր Հայտերը պետք է ուղեկցվեն «Հայտի ապահովման հայտարարագրով»:
  • Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`


ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Երվանդ Էլիբեկյան, Տնօրեն

Կոմիտասի 49/4, ք․Երևան 0051, ՀՀ (5-րդ հարկ)

Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37

Էլ. հասցե` info@healthpiu.am, kristine.ghambaryan@healthpiu.am

Վեբկայք` www.healthpiu.am

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Հայաստանում Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրի (GLLP) մենթորների և մասնակիցների մրցույթի վերաբերյալ...

ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կլինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ