Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստ է տեղի ունեցել

ՀՀ ԱՆ. «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստ է տեղի ունեցել

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» արտահերթ նիստը: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալները: Մասնավորապես ընդգծվել է, որ «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, իսկ պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Միաժամանակ նշվել է, որ ներկայումս պատվաստանյութերի համաշխարհային շուկայում առկա է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարություն, որը կարող է խոչընդոտներ և ռիսկեր առաջացնել պատվաստանյութերի հասանելիության առումով ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների համար:

Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներ.

  • Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, Հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ,
  • Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ
  • Լորկե Լիբարիդյան՝ Մանկաբույժ, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր
  • Շանթ Շեխերդիմիյան, Բժշկական գիտությունների դոկտոր, Առողջապահության նախարարության խորհրդական

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am

Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

Հայաստանում Լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրի (GLLP) մենթորների և մասնակիցների մրցույթի վերաբերյալ...

ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը
ԵՊԲՀ. «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի օնկոգինեկոլոգների թիմը կատարել է հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գինեկոլոգիական վիրաբուժության կլինիկայի մասնագետները կատարել են հերթական բարդ վիրահատությունը։  75 տարեկան պացիենտը դիմել էր՝ գանգատվելով որովայնի չափերի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ