Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com

Ի՞նչ է ծոծրակային նևրալգիան. drtehmine.com

Ծոծրակային նևրալգիան (կամ` օքսիպիտալ) qրոնիկ գլխացավային համախտանիշ է, որը տեղակայված է պարանոցի վերին, ծոծրակային նյարդերի դուրս գալու հատվածում, և ճառագայթում մինչև գլխամաշկ:

Ի տարբերություն սովորական գլխացավերի կամ միգրենի, այն առաջանում է հանկարծակի, նույնիսկ այդ հատվածում գլխամաշկին դիպչելիս՝ օրինակ սանրվելու ժամանակ: Այն միգրենի համեմատ ավելի  կարճատև է: Ըստ վիճակագրության, 100.000 մարդուց` երեքի մոտ  կարող է հանդիպել:

Պատճառները, որոնք բերում են ծոծրակային նևրալգիայի

Այս խնդրի զարգացման նպաստող գործոններն են՝ սթրեսը, պարանոցի մկանների քրոնիկ լարվածությունը, մասնագիտական երկարաժամյա գործունեությունը` նույն դիրքով (օրինակ՝ համակարգչի կամ կարի մեքենայի մոտ), նորագոյացությունները, նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ, հոդատապ), արյունատար անոթների պատի բորբոքային գործընթացները (վասկուլիտ), տարբեր համակարգային ախտաբանությունները և այլն։

Ռիսկի գործոնները

Մասնագետին ժամանակին չդիմելն ու համարժեք բուժում չստանալը կարող են հանգեցնել վիճակի վատթարացմանն ու ցավի առաջացմանը, հետևաբար՝ կյանքի որակի վատանալուն:
Հիվանդությունը սրվում է մրսածությունների, սթրեսի, գերլարվածության ֆոնին, որն, անշուշտ, ազդում է կյանքի որակի վրա։  

Ախտաբանության տեսակները

Տարբերում են օքսիպիտալ նևրալգիայի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնայինը (առանց իդիոպատիկ պատճառի) նախադրյալներ չունի, կարող է առաջանալ ինքնաբուխ: Այն հայտնի է նաև Առնոլդի նևրալգիա անվամբ: Երկրորդականը այլ ախտաբանությունների արդյունք է: 

Ախտանիշները

Գլխացավերը, որոնք առաջանում են ծոծրակային նևրալգիայի պատճառով, կարող են ուժեղ լինել: Վիճակը ներառում է այրող ցավեր, որոնք հաճախ շփոթում են անոթային հիվանդությունների հետ: Այն կարող է տևել մի քանի վայրկյանից առավելագույնը` մինչև մեկ ժամ: Առավել բնորոշ է ծակող, քան բուք ցավը, հազվադեպ ուղեկցվում է պուլսացիայով:

Ախտորոշման չափանիշները

Այս հիվանդության ախտորոշումը շատ դեպքերում ուշանում է, սակայն փորձառու նյարդաբանը, ցավի բնույթից ելնելով, անմիջապես կարող է ախտորոշել տվյալ խնդիրը։

Ախտորոշման համար հատկանշական է ծոծրակի շրջանում սեղմելիս`  ցավի առաջացումը:

Արդյունավետ բուժման պլան կազմելու համար կարևոր է ո՛չ միայն ախտորոշել հիվանդությունը, այլ նաև գտնել դրա պատճառը:

Երկրորդային նևրալգիայի դեպքում գործիքային հետազոտություններն օգնում են հայտանաբերել բուն պատճառը։ Մագնիսա-ռեզոնանսային շերտագրության արդյունքում հնարավոր է ստանալ հետազոտվող հատվածի եռաչափ պատկեր, համակարգչային շերտագրության դեպքում` երկչափ պատկեր, օրինակ, նորագոյացության առկայության դեպքում:

Բուժումը

Նյարդաբանի նշանակումներից զատ, կիրառվում է ծոծրակային նյարդերի տեղային պաշարում (տեղային անզգայացնող նյութի և հորմոնի հետ` համատեղ)։ Այն ունի ցավազրկող և հակաբորբոքային խիստ արտահայտված ազդեցություն։

Բուժման գործընթացի ժամանակ կարող է պահանջվել մեկ ներարկումից հետո կրկնակի, եռակի ներարկումներ, որն, ի դեպ,  չունի կողմնակի ազդեցություններ։
Տեղային ներարկումներից զատ, նյարդաբանները նշանակում են ֆիզիոթերապիա, մերսում, հակադեպրեսանտներ, իսկ եթե առաջացման պատճառը հոդաբորբն է, որի պատճատով սեղմվում է նյարդը, կատարվում է վիրահատական միջամտություն՝ նյարդի սեղմումը վերացնելու համար:

Կանխարգելումը

Նևրալգիան կարող է խանգարել մարդու ամենօրյա առաջադրանքներ կատարելու կարողությանը: Գոյություն ունեն մի քանի տարբերակ, որոնք կարող են օգնել` կանխելու ծոծրակային նևրալգիան: Այն է՝ նվազեցնել սթրեսային գործոնները, գլուխը կախ կամ ֆիքսված` մեկ դիրքում, երկար ժամանակով աշխատանքից խուսափելը։ Խորհուրդ է տրվում վարել առողջ ապրելակերպ, զբոսնել մաքուր օդում և այլն։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ