...
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային արտափքումից` մինչև գարու հատիկ։
Պապիլոմայի գույնը հաճախ բաց դարչնագույն է՝ մաշկի երանգով, հնարավոր են նաև սպիտակ, մուգ դարչնագոյն պապիլոմաներ։ Պապիլոմաները կարող են տեղակայվել դեմքին, պարանոցին, որովայնի և մեջքի շրջանում, անութափոսերում, ինչպես նաև բերանի խոռոչի, կոկորդի, շնչափողի լորձաթաղանթին։
Պապիլոմաների գերաճը մաշկի սահմանափակ հատվածում կոչվում է պապիլոմատոզ, այն ունի ծաղկակաղամբի նման սպիտակ վահանիկների տեսք, տեղակայվում է հիմնականում տարեցների մոտ՝ բերանի խոռոչի լորձաթաղանթին։
Ինչո՞ւ են առաջանում պապիլոմաները
Պապիլոմաների առաջացման համար «պատասխանատու» է մարդու պապիլոմայի վիրուսը (ՄՊՎ)։ Հայտնի են վիրուսի տարբեր շտամեր՝ ուռուցքածին և ոչ ուռուցքածին։ Ուռուցքածին շտամերն անվանում են նաև ցածր կամ բարձր քաղցկեղածին ռիսկի շտամեր։ Ուռուցքածին շտամով վարակվելու դեպքում մեծանում է պապիլոմաների չարորակացման վտանգը։
Մարդու պապիլոմա վիրուսով վարակումը տեղի է ունենում վիրուսակրի հետ կենցաղային կամ սեռական շփման ժամանակ։ Ոչ բոլոր կոնտակտավորներն են հիվանդանում։ Սեռական կոնտակտի դեպքում վարակման հավանականությունը կազմում է մոտավորապես 70% , կենցաղային շփման դեպքում՝ ավելի պակաս։
Կանանց համար բարձր ուռուցքածին ռիսկի ՄՊՎ-ով վարակումը վտանգավոր է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացմամբ։ Վիրուսի տվյալ շտամի հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում կանոնավոր այցելել գինեկոլոգին հսկողական` զննումների համար։ Վարակի բացակայության դեպքում կարելի է պատվաստվել արգանդի վզիկի քաղկեղի դեմ։ Վակցինացիան իրականացվում է հասուն աղջիկներին և կանանց` երեք անգամ։
Պապիլոմաներն արագ աճում են ցածր իմունիտետի դեպքում՝ երկարատև հիվանդություններից հետո, մշտական գերհոգնածության և անքնության պայմաններում, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների վրա ազդող դեորայքի ընդունման ժամանակ։ Հղիության ժամանակ հորմոնային ֆոնի փոփոխությունը և հղի կնոջ իմունիտետի բնական իջեցումը նպաստում են այս շրջանում պապիլոմաների արագ աճին։
Պապիլոմաներին բնորոշ է աճի դանդաղ տեմպը, սակայն հղիության ժամանակ դրանք ո՛չ միայն արագ մեծանում են չափերով, այլ նաև նոր տարրեր են հայտնվում։
Ինչո՞վ են վտանգավոր պապիլոմաները։
- Պապիլոմաները հոգեբանական անհարմարություն են առաջացնում՝ պայմանավորված կոսմետիկ տհաճությամբ, արտաքին տեսքի վատացմամբ։
- Օրգանիզմում երկարատև գոյություն ունեցող պապիլոման կարող է վերածվել չարորակ ուռուցքի, եթե ՄՊՎ-ն պատկանում է ուռուցքածին շտամի։
- Հագուստի հետ շփման տեղերում պապիլոմաների առաջացումը բերում է դրանց պատռման և արյունահոսության կամ շրջակա հյուսվածքների բորբոքման։
Կոկորդում պապիլոմայի առկայությունը դրսևորվում է ձայնի խռպոտությամբ, դժվարացած շնչառությամբ։
Ինչպե՞ս բուժել պապիլոման
Պապիլոման դեղորայքով հնարավոր չէ բուժել։ Արտափքման առաջացման դեպքում այն պետք է հեռացնել։ Ընդ որում, պետք է չմոռանալ, որ թույլ իմունիտետը կամ գերհոգնածությունը կարող են նպաստել պապիլոմաների կրկնությանը։ Այդ պատճառով պապիլոմաների հեռացումից հետո պետք է մեծ ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, խուսափել մրսելուց և վիրուսային վարակներից, լիարժեք սնվել, պահպանել հանգստի և քնի ռեժիմը։
Այն պապիլոմաները, որոնք հաճախ վնասվում են հագուստով, արյունահոսում կամ բորբոքվում են, պետք է անպայման հեռացնել։
Պապիլոմայի առաջացումը կամ վերջինիս արագ աճը բժշկին դիմելու անհրաժեշտության ազդակ է՝ խորհրդատվություն ստանալու և բուժման եղանակն ընտրելու համար։
Պապիլոմայի հեռացումն իրականացնում է վիրաբույժը ստացիոնար պայմանններում՝ հետևյալ եղանակներով՝
- Սուրգիտրոնի սարքի միջոցով (ռադիոդանակ, ռադիոալիքային հեռացում),
- նշտարի օգնությամբ,
- լազերով։
Եթե պացիենտի մաշկի վրա ոչ թե պապիլոմա է, այլ նևուս, այն հեռացնում է բժիշկ-ուռուցքաբանը։ Կանացի սեռական օրգանների վրա գտնվող պապիլոմաները կոչվում են կոնդիլոմաներ, որոնք հեռացնում են գինեկոլոգները։
05.02.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ