...
Երկարատև ուսուցումը չի ազդում դեմենցիայի վրա. armeniamedicalcenter.am
Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը: Նրանց աշխատանքը հիմնված է դպրոցական բարեփոխման վրա, որը 80 տարի առաջ ընդլայնել է կրթությունը Շվեդիայում: Իրենց արդյունքները նրանք ներկայացրել են The American Journal of Epidemiology-ում:
Գիտնականների խումբը մի քանի տարի ուսումնասիրել է արխիվները՝ այդ բարեփոխման մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նախորդ դարի 30 և 50 -ական թվականներին Շվեդիայում պարտադիր կրթությունը յոթնամյա էր: Հետազոտողները համեմատել են, թե ինչպես են կրթության տարբեր տևողություններն ազդել դեմենցիայի արտահայտման վրա:
Աշխատանքային շուկայում հաջողությունների զուգահեռ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լրացուցիչ կրթությունը նկատելի ազդեցություն չի թողնում հետագա կյանքի վրա՝ մասնագիտական հաջողությունները, միջին եկամուտը բարեփոխումից հետո գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Պրոֆեսոր Մարտին Կարլսսոնը բացատրում է, որ տվյալ դեպքում կարող է լինել հարաբերակցություն, բայց ոչ պատճառա-հետևանքային կապ:
«Կարևոր գործոնները, որոնք ապահովում են դպրոցում ուսման հաջողությունը, օրինակ, ինտելեկտը կամ սոցիալ-տնտեսական վիճակը, նույնպես ազդում են ծերացման գործընթացի վրա». ընդգծում է հետազոտության հեղինակը:
15.01.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY8hcll5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ