...
«Ամեն ինչ COVID-19-ի մասին» շարքից. հիվանդության ախտանիշները, կլինիկական դրսևորումները. nairimed.com

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի կողմից, որը շնչառական ախտածին է: Չինաստանի ժողովրդական հանրապետության Ուհան քաղաքում նոր վիրուսի վարակման դեպքերի մասին տեղեկատվություն առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստացել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
Որո՞նք են COVID-19-ի ախտանիշները:
COVID-19-ի առավել տարածված ախտանիշներն են.
- տենդ,
- չոր հազ,
- հոգնածության զգացում:
Մի շարք հիվանդների մոտ հանդիպող ավելի քիչ տարածված ախտանիշներից են.
- համի կամ հոտի զգացողության բացակայություն,
- քթի փակվածության զգացում,
- կոնյուկտիվիտ,
- ցավ` կոկորդում,
- գլխացավ,
- մկանային ցավեր կամ հոդացավեր,
- մաշկի տարատեսակ ցանավորում,
- սրտխառնոց կամ փսխում,
- լուծ,
- սարսուռ կամ գլխապտույտ:
Որպես կանոն, ախտանիշները թույլ արտահայտված բնույթ են կրում: Որոշ մարդկանց մոտ վարակը դրսևորվում է քողարկված ախտանիշներով կամ` ընդհանրապես բացակայում են: COVID‑19-ի ծանր ընթացքը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.
- հևոց,
- ախորժակի կորուստ,
- գիտակցության մթագնում,
- կրծքավանդակում համառ ցավեր կամ սեղմող զգացում,
- մարմնի բարձր ջերմություն (38°C-ից բարձր):
Ավելի քիչ տարածված ախտանիշներից են.
- դյուրագրգռությունը,
- գիտակցության մթագնումը,
- գիտակցական մակարդակի նվազումը (երբեմն ուղեկցվում է ցնցումներով),
- տագնապի զգացումը,
- ընկճվածությունը,
- քնի խանգարումը,
- ավելի ծանր և հազվադեպ նյարդաբանական բարդությունները. կաթված, ուղեղի բորբոքային ախտահարում, դելիրիում, նյարդերի ախտահարում:
Ցանկացած տարիքի մարդիկ, ովքեր տենդի կամ հազի հետ նկատում են շնչառության դժվարացում կամ հևոց, կրծքավանդակում` ցավ կամ սեղմոցի զգացում, խոսքի կամ շարժողական խանգարումներ, պետք է անմիջապես դիմել բժշկական օգնության: Համապատասխան հաստատություն ուղեգրվելու համար, առաջին հերթին, պետք է կապ հաստատել առողջապահական ծառայությունների մատակարարի հետ, դիմել «թեժ գիծ» կամ զանգել բժշկական կազմակերպություն:
Ի՞նչ անել հիվանդության ծանր ընթացքի դեպքում:
Հիմնականում (մոտավորապես 80% դեպքերում) հիվանդությունն ավարտվում է ապաքինմամբ: Այս դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությունը բացակայում է: COVID-19-ով հիվանդների գրեթե 20%-ի մոտ հիվանդությունն ընթանում է ծանր ընթացքով, որի դեպքում անհրաժեշտ է թթվածնաբուժություն, իսկ 5%-ի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացքով, որը պահանջում է բուժում` ինտենսիվ թերապիայի պայմաններում:
Հնարավոր են նաև մահացու բարդություններ, այդ թվում՝ շնչական անբավարարություն, սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, սեպսիս և սեպտիկ շոկ, թրոմբոէմբոլիա կամ պոլիօրգանային անբավարարություն, այդ թվում` սրտի, լյարդի կամ երիկամների ախտահարում:
Հազվադեպ, երեխաների մոտ, վարակից մի քանի շաբաթ անց, կարող է առաջանալ ծանր բորբոքային համախտանիշ:
Ու՞մ է սպառնում հիվանդության ծանր ընթացքը:
Հիվանդության ծանր ընթացքով ռիսկի խմբում են 60 տարեկանն անց, ուղեկցող հիվանդություններով մարդիկ, ինչպիսիք են` բարձր զարկերակային ճնշումը, սրտի և թոքերի հիվանդությունները, դիաբետը, ճարպակալումը կամ ուռուցքային հիվանդությունները:
Այնուամենայնիվ, COVID-19-ով վարակման ռիսկը, ծանր ընթացքը կամ մահացու ելքը վերաբերում է բոլորին և առկա է բոլոր տարիքային խմբերում:


Կարդացեք նաև

Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ...



Նախկին հետազոտություններից ենթադրվում էր, որ ուսուցման լրացուցիչ տարին օգնում է նվազեցնել դեմենցիայի վտանգը: Սակայն Դույսբուրգ-էսսեն համալսարանի հետազոտողները հերքել են այդ կապը...



Ի՞նչ է կրիոկոնսերվացումը:
Կրիոկոնսերվացիան կենսանյութի սառեցումը և պահպանումն է, որն ապասառեցումից հետո օգտագործվում է...



2021թ. փետրվարի 1-ից ապրիլի 19-ը Երևանում («Վ.Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) տեղի կունենա «Հայաստանի կինեզիոլոգների և արհեստավարժ մերսողների ասոցիացիա» ՀԿ կողմից...



2020թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը...



Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը, որպես բնական աղբյուր, տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում...



Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...



Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...



Թթվահիմնային հավասարակշռությունն օրվա մեջ փոփոխվում է` կախված սննդից, ֆիզիկական ակտիվությունից (հիմնականում արյունը թթվայնանում է), իսկ հանգստի ու քնի ժամանակ օրգանիզմի ներքին միջավայրը հիմնայնանում է...



Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...



Սապատը ճարպային բջիջների կույտ է, որը կարծրացնում է շարակցական հյուսվածքը` ձևավորելով տեսանելի թմբիկ: Դա հատկապես նկատելի է ավելորդ քաշ ունեցողների մոտ: Այն առաջանում է սխալ կեցվածքի...



Սենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն...



Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը