Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Ապագա ռազմական բժիշկներն արժանացան պատվոգրերի

ԵՊԲՀ. Ապագա ռազմական բժիշկներն արժանացան պատվոգրերի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 21 կուրսանտի շնորհվեց պատվոգիր զինվորական բարձր կարգապահության և առաջադիմության համար:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանն ընդգծում է՝ սա, իհարկե, շատ ոգևորիչ է կուրսանտների համար, որովհետև, առաջին հերթին, պարտավորեցնում է նրանց, ովքեր ստացել են պատվոգրերը, իսկ մյուս կողմից, ձգտելու և հասնելու լուրջ նպատակային կետ է հանդիսանում մյուս կուրսանտների համար: «Կեցվածքով և պահվածքով նրանք օրինակ են ծառայում մյուս ուսանողների համար: Նրանք ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներ են և ներկայացնում են Հայոց բանակը դասախոսների և ուսանողության աչքերում», - նշում է ֆակուլտետի պետը:   

Վարդան Ծատուրյանի խոսքով՝ անկախությունն այն ձեռքբերումն է, որի մասին երազել են մեր պապերը, որի մասին այս պահի դրությամբ երազում են շատ ազգեր, որոնք նույնիսկ ունեն մեծ տարածքներ, մեծաքանակ են, բայց իրենց տեղը չունեն աշխարհի քարտեզի վրա, իրենց դրոշը տեղակայված չէ ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև, չունեն զինանշան: «Իսկ մեր կուրսանտների ձախ բազկի վրա պատկերված է մեր երկրի զինանշանը», - շեշտում է ֆակուլտետի պետը: Ըստ նրա՝ կուրսանտները պետք է գիտակցեն, որ իրենցից յուրաքանչյուրի մեջքին կանգնած է պետությունը: «Եթե նախկինում մենք ամբողջ աշխարհում ներկայացված էինք եկեղեցիների, հայկական անուններով փողոցների միջոցով, ապա այժմ տարբեր երկրներում ունենք ՀՀ դեսպանատներ», - նշում է Վարդան Ծատուրյանը՝ ավելացնելով, որ մենք պետք է անենք ամեն ինչ մեր պետության հզորացման համար:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԿԱՐԵՎՈՐ. Հատկապես ռազմաճակատ մեկնողների համար. infosarm.ru
ԿԱՐԵՎՈՐ. Հատկապես ռազմաճակատ մեկնողների համար. infosarm.ru

Մինչև, որ լիովին կհաջողվի չեզոքացնել, վնասազերծել թշնամու բոլոր աթս-ները մեր երկնքում, պետք է հետևել մի շարք կանոնների՝

1. արևոտ եղանակին հնարավորության սահմաններում կանգնել ծառերի, կառույցների ստվերների տակ...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Բլադ Սելս» լաբորատորիա) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ կողմից ստեղծվել է «Հեպատիտ Բ և Ց» թեմայով էլեկտրոնային դասընթաց, որը հասանելի է  http://hepatite.online-edu.am հղումով...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...

Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը
Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում...

ԵՊԲՀ. COVID-19-ով պայմանավորված՝ ԵՊԲՀ-ն կանցնի հեռավար ուսուցման
ԵՊԲՀ. COVID-19-ով պայմանավորված՝ ԵՊԲՀ-ն կանցնի հեռավար ուսուցման

Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
Հայաստանի Հանրապետությունում վերջին 14 օրվա ընթացքում դիտարկվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճ...

ԵՊԲՀ. Ուսումնական գործընթացի և գիտելիքների ատեստավորման առցանց կազմակերպման կանոնակարգ
ԵՊԲՀ. Ուսումնական գործընթացի և գիտելիքների ատեստավորման առցանց կազմակերպման կանոնակարգ

Սիրելի սովորողներ, ստորև ներկայացված հղմամբ կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ մանդատային հանձնաժողովի կողմից հաստատված Ուսումնական գործընթացի և գիտելիքների ատեստավորման առցանց կազմակերպման կանոնակարգին...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ