Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

ՀՀ ԱՆ. Առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:

Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել`

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը,
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը,
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար Հայկ Անտոնյանը,
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար Լուսինե Եղիազարյանը,
  • «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության «Ավագ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մուսեյանը,
  • «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը,
  • «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը,
  • «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը,
  • Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Վահե Գյուլխասյանը,
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարարության անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլորին բարձր պարգևների արժանանալու առնչությամբ և շնորհակալություն հայտնում այդ դժվարին օրերին համախմբվելու, անձնվեր ու անտրտունջ ժողովրդին ծառայելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ