Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Հղիության առաջին նշանները. morevmankan.am

Հղիության առաջին նշանները. morevmankan.am

Սեռական կյանք վարող յուրաքանչյուր կին, կյանքում գեթ մեկ անգամ, բախվում է հետաքրքիր վիճակի` հղիության կասկածի, ու փորձում հասկանալ հղիության առաջին նշանները: Եվ, եթե թեստը դեռ շատ վաղ է իրականցնել, ապա կարելի է ուշադրություն դարձնել այլ նշանների: Օրինակ, դաշտանի նշան կարող են լինել դեղնավուն կամ մոխրագույն հետքերը, իսկ իմպլանտացիոն արյունահոսությունը, սովորաբար, ի հայտ է գալիս արգանդի պատին էմբրիոնի ամրացման ժամանակ (բեղմնավորումից 6-12 օր անց): Բացի այդ, բեղմնավորման նշան կարող է լինել բազալ ջերմությունը, երբ երկրորդ փուլում 1 օրով իջնում է: Հղիության վաղ շրջանում ևս մեկ նշան կարելի է համարել բազալ ջերմության բարձրացումը 37 աստիճանից ավելի:

Այս ամենից զատ, ուշադրության արժանի են այնպիսի նշանները, ինչպիսիք են թուլությունը, հոգնածության զգացողությունը, իմունիտետի իջեցումը, իսկ բեղմնավորումից մի երկու շաբաթ հետո կուրծքը դառունմ է ցավոտ և առաջանում է լցվածության զգացողություն:

Հղիության նշաններ են համարվում նաև քնի վատացումը, փսխումը, զգայունությունը հոտերի նկատմամբ, մեջքի շրջանում առաջացող ցավերը: Ընդ որում, նման ցավերը կարող են ուղեկցել հղիությանը` նրա ամբողջ ընթացքում: Կարող է լինել որովայնի փքվածություն, որը պայմանավորված է աղիների պատերի այտուցով և ակտիվության իջեցմամբ:

Եվ, իհարկե, հղիության ամենատարածված նշան է դաշտանի ուշացումը:

Հիմա արդեն ժամանակն է գնալ թեստի ետևից, կասկածները ցրելու համար:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ