Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Արդյունքների համառոտ նկարագրություն

Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։

Տվյալների  հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը, մեկ հիվանդանոցում` մայիսի վերջին:

Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ:

Հարցմանը մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն:

Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (n=142) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։

ԱԱՊ օղակի բուժհաստատություններից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 379 հոգի, որոնցից 7․9%-ի մոտ (n=30) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։

Նախկինում COVID-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել:

ՊՇՌ տեստով հաստատված COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ մայիս ամսին: Այսինքն երբ նրանք նոր սկսել են զբաղվել COVID-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված COVID-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն) քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն):

Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։

Համաձայն հետազոտության նախնական տվյալների` COVID-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն  ավելի շատ հանդիպել են COVID-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում (վիճակագրորեն հավաստի տարբերությամբ)։

Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին:

Ծրագիրը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ)  և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով։ 
Հետազոտական թիմը շնորհակալություն է հայտնում՝

  • Հետազոտության մասնակիցներին և հետազոտությանը մասնակցած բժշկական հաստատություններին իրենց տրամադրած ժամանակի, համագործակցության և աջակցության համար:
  • ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժքույրերին և լաբորատորիայի անձնակազմին։
  • ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրին (UNAIDS) հետազոտության համար թեստեր ձեռք բերելու, լաբորատոր և դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման համար։
  • ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտին տվյալների հավաքագրման փուլում կազմակերպչական և դաշտային աշխատանքներին աջակցելու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY28DdGg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384