Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am

Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ):

Հաճախ հանդիպող ալերգեններ են կովի կաթը և միսը, թռչնային սպիտակուցը, ցիտրուսները, ընկուզեղենը, մրգերը: Բայց վերջին շրջանում հաճախացել են ալերգիաները հացից, մսից, սխտորից, մեղրից, ցորենից, բրնձից և անգամ ջրից:

Ամենավտանգավորներից է հացահատիկային ալերգիան, երբ առկա գլյուտենի նկատմամբ իմունային ռեակցիա:

Պատճառները

Եթե համեմատենք 50 տարի առաջ և այժմ հանդիպող ալերգիաները, ապա կարող ենք ասել, որ դրանք կրկնակի ավելացել են: Կարևոր գործոններ են նաև էկոլոգիան, գենետիկան, անառողջ սննդի օգտագործումը:

Ախտանշանները

Արագ, մի քանի րոպեների ընթացքում զարգացող ալերգիան ծանր ընթացք  է ունենում (անգիոնևրոտիկ այտուց, անաֆիլակտիկ շոկ):

Ընդհանրապես, ալերգիկ ռեակցիան զարգանում է մի քանի ժամից կամ օրից և արտահայտվում է հետևյալ գանգատներով.

  • մաշկային ցան` եղնջացան,
  • ցանի շրջանում` քոր և այրոց,
  • ջերմության տեղային բարձրացում,
  • ջերմության ընդհանուր բարձրացում,
  • հոդերում` ցավ, այտուց և ֆունկցիայի խանգարում,
  • մաշկի գունատություն` վառ, հիպերէմիկ էլեմենտների ֆոնի վրա,
  • ցավ` որովայնում, մեթեորիզմ, մարսողության խանգարում,
  • ծանր դեպքերում` ուժեղ թուլություն (ճնշման իջեցում, գիտակցության կորուստ),
  • այտուցների զարգացում (կոկորդում, կոպերին, շրթունքներին, սեռական շրթերին, փոշտում),
  • քորի ժամանակ պացիենտը քորում է բշտերը (եղնջացան) և, այդպիսով,  ավելի ուժեղացնում քորը` բջիջներից հիստամինի ավելի շատ դուրս գալու պատճառով:


Ախտորոշում

Պետք է որոշել ալերգենը, որը երբեմն խիստ դժվար է` ռեակցիայի ուշ արտահայտման պատճառով: Պետք է դիմել բժիշկ-ալերգոլոգի, որը կնշանակի լաբորատոր հետազոտություններ` պարտադիր է իմունոգլոբուլին Е-ի որոշումը: Ալերգենների որոշման համար կատարվում են սկարիֆիկացիոն թեստեր կամ ալերգոթեստեր: Ժամանակակից մեթոդներով հնարավոր է ալերգենը որոշել արյան ցուցանիշներով:

Բուժումը

Առաջին հերթին, պետք է օրգանիզմից հեռացվի ալերգենը և պացիենտն այլևս այդ ալերգեն պարունակող մթերքը չօգտագործի: Նշանակվում է նաև հիպոալերգիկ սննդակարգ, սկզբում շատ խիստ, որը հետո, աստիճանաբար, թուլացվում է: Պացիենտին արգելվում է  օգտագործել թռչնային սպիտակուց, կաթ, պանիր, ընկուզեղեն, չրեղեն,  կարմիր և նարնջագույն մրգեր և բանջարեղեն:

Այդ ամենից զատ, նշանակվում է հակահիստամինային թերապիա: Որպես օրենք,  նշանակվում են վերջին սերնդի պատրաստուկներ, քանի որ դրանք չեն առաջացնում քնկոտություն: Ծանր դեպքերում օգտագործվում են գլյուկոկորտիկոստերոիդներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ