...
Մելիք Սիմոնի Ռոստոմյան

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է բոլորի կողմից սիրված մանկական վիրաբույժ Մելիք Սիմոնի Ռոստոմյանը: Նա 53 տարեկան էր…
Մելիք Սիմոնի Ռոստոմյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 17-ին Երևանում (ՀԽՍՀ): Վաղ մանկությունից ծնողները սերմանել են նրա մեջ աշխատասիրություն, կրթության արժեքը գիտակցելու կարողություն և սեր դեպի ստեղծագործ արարում: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1987 թ.: Այնուհետև նա անցել է ինտերնատուրա մանկաբուժության գծով, իսկ 1988 - 1989 թվականներին մասնագիտացել է մանկական վիրաբուժության ոլորտում Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում:
Կոնֆերանսում` կլինիկական դեպքի ներկայացման համար 1-ին տեղը զբաղեցրած, ԵՊԲՀ Մանկաբուժություն և մանկական վիրաբուժություն թիվ 2 ամբիոնի կլինիկական օրդինատոր, Նարինե Էվինյանի հետ, 2011 թ., Երևան, Հայաստան
Ինստիտուտն ավարտելուց հետո Մելիք Ռոստոմյանը 3 տարի (1988 – 1991 թթ.) աշխատել է որպես մանկական վիրաբույժ Հայաստանի տարբեր մարզերում (Արմավիր, Վայոց Ձոր): 1991- 2008 թվականներին Մելիք Ռոստոմյանը աշխատել է որպես մանկական վիրաբույժ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի (ներկայումս «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր) վիրաբուժական բաժանմունքում՝ իրականացնելով շտապ-անհետաձգելի և պլանային վիրաբուժական միջամտություններ մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության ոլորտում: 2008 թվականից, երբ վերոնշյալ հիվանդանոցի վերակազմավորման արդյունքում Մ. Հերացու համալսարանական կլինիկական հիվանդանոցում վերաբացվել է մանկական վիրաբուժության կլինիկան, Մելիք Ռոստոմյանը գլխավորել է այդ ստորաբաժանման գործունեությունը` որպես կլինիկայի ղեկավար: Նա կազմակերպում էր մանկական վիրաբուժության և նորածինների վիրաբուժության բաժանմունքների շտապ-անհետաձգելի և պլանային բուժօգնության տրամադրման աշխատանքները, ակտիվորեն իրականացնում վիրաբուժական միջամտություններ, ինչպես նաև ուսուցանում կլինիկական օրդինատորների և երիտասարդ մասնագետների:
Մանկական վիրաբուժության կլինիկայի սիրելի կոլեկտիվի հետ, 2011, Երևան, Հայաստան
Կլինիկական գործունեության հետ մեկտեղ Մելիք Ռոստոմյանը ակտիվորեն ներգրավված էր գիտական և մանկավարժական գործունեության մեջ: 2009 - 2012 թվականներին նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 2 ամբիոնի դասախոս: Մելիք Ռոստոմյանը կրթել ու դաստիարակել է երիտասարդ մասնագետների մի ամբողջ համաստեղություն` մանկական վիրաբույժներ, որոնք այսօր փրկում են հազարավոր երեխաների կյանքեր Հայաստանում և այլ երկրներում: Սակայն նա հաղորդեց նրանց ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ, երիտասարդ վիրաբույժները սովորեցին իրենից, թե ինչպիսին պետք է և կարող է լինել բժիշկը, ինչպիսի անսահման նվիրվածություն և ստեղծագործական մտածողություն պետք է ցուցաբերի իր գործին, ինչպես փնտրի և գտնի հիվանդի համար լավագույն լուծումները, ինչպես լինի սկզբունքային, երբ հարցը վերաբերում է էթիկային և բարոյականությանը։
Կոլեկտիվի հետ՝ սուրբ վայրերով արշավի ժամանակ, 2011 թ., Նորավանք, Հայաստան
2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելուց հետո Մելիք Ռոստոմյանը շարունակել է ակտիվ մասնագիտական գործունեությունը՝ աշխատելով Անապայի քաղաքային մանկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ։ Այնուհետև, 2017 թվականին Կալինինգրադ քաղաք տեղափոխվելուց հետո, նա աշխատել է Կալինինգրադի մանկական շրջանային հիվանդանոցի թիվ 1 վիրաբուժական բաժանմունքում՝ որպես մանկական վիրաբույժ:
Երիտասարդ վիրաբույժ Արտեմ Այվազյանի հետ, 2012 թ., Երևան, Հայաստան
2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի առողջապահության նախարարության ատեստացիոն հանձնաժողովը նրան շնորհեց բարձրագույն որակավորման կարգ «Մանկական վիրաբուժություն» ոլորտում:
Մելիք Ռոստոմյանը դեռևս ուսանողական տարիներից զբաղվում էր գիտական գործունեությամբ և մի շարք գիտական հրապարակումների հեղինակ էր: 2011 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2010 թվականին աշխատանքային գործունեության մեջ հաջողությունների և նվաճումների համար Մելիք Ռոստոմյանը պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Արծաթե մեդալով»՝ բժշկական կրթության և գիտության ոլորտում անթերի աշխատանքի համար:
Մելիք Ռոստոմյանը կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ 2020 թ. հունիսի 9-ին:
Նա ապրեց ոչ շատ երկար, բայց իրադարձություններով հարուստ մի կյանք` լի աշխատանքով, հոգատարությամբ և սիրով: Մելիք Ռոստոմյանը երբեք չկասկածեց մասնագիտության ընտրության հարցում, եղավ բժիշկ ոչ միայն դիպլոմի համաձայն, այլև հոգու թելադրանքով: Կյանքում նրա համար չկար ավելի կարևոր գործ, քան փոքրիկ հիվանդին օգնելն ու նրա կյանքը փրկելը: Սակայն, օգուտ բերելու ցանկությունից բացի, Մելիք Ռոստոմյանը ուներ կարևոր որակների մի հսկայական զինանոց, որը դարձրեց նրան փայլուն վիրաբույժ և իսկական բժիշկ: Դրանցից են՝ ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական միտք, ճգնաժամային իրավիճակներում կենտրոնանալու ունակություն, բարդ խնդիրներ լուծման նկատմամբ ստեղծագործական մոտեցում, նախաձեռնություն, բարձր պրոֆեսիոնալ իրավասություն էրուդիցիա և լայն գիտելիքներ բժշկության հարակից ոլորտներում, ծանր իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելու և բարդ որոշումներ կայացնելու ունակություն, պրոֆեսիոնալ և մարդկային անբասիր ազնվություն, հոգատարություն հիվանդների նկատմամբ, երեխաների և նրանց ծնողների հետ կապ հաստատելու կարողություն։ Նա առանձնանում էր հազվագյուտ մարդասիրությամբ և գթասրտությամբ: Մարդիկ, նայելով նրա բարի, խելացի, ազնիվ, անկեղծ, հոգատարությամբ լի աչքերին, նրան էին վստահում ամենաթանկը` իրենց երեխաների կյանքը: Եվ նրանք չէին սխալվում: Առանձնահատուկ վիրաբույժ լինելով՝ Մելիք Ռոստոմյանը հանձն էր առնում ամենաբարդ վիրահատությունները՝ նույնիսկ ամենածանր դեպքերում, երբ թվում էր՝ ոչինչ հնարավոր չէ անել: Նա կատարել է նաև աննախադեպ, եզակի վիրահատություններ:
Տիկնոջ՝ Կարինեի հետ, 2017 թ., Կալինինգրադ, Ռուսաստան
Մելիք Ռոստոմյանը հիանալի ամուսին և հայր էր, որը դաստիարակեց երկու հրաշալի որդիներ: Նա ստեղծեց մի ընտանիք, որում ապրում էր սերը, որտեղ տիրում էին վստահությունը, հավատարմությունը, բարի կամքը, հարգանքը աշխատանքի և մարդկանց նկատմամբ: Իր օրինակով նա սովորեցնում էր որդիներին այն, ինչը, իր կարծիքով, իսկապես արժեքավոր է կյանքում` պարկեշտություն և ազնվություն: Մեծ բարության և իմաստության հետ զուգորդված հումորի հարատև զգացումը նրա մեծ անձնական հմայքի գլխավոր գաղտնիքն էր, ինչպես նաև ընտանիքում ուրախ մթնոլորտի ստեղծման հիմնական աղբյուրներից մեկը: Մելիք Ռոստոմյանը սիրող և նվիրված որդի էր։ Նա ուրախություն էր գտնում հոգատար եղբայր, եղբորորդի և քեռի լինելու մեջ։ Նա չեր հոգնում ընտանիքի բժիշկ լինելուց հարազատների և ընկերների լայն շրջանակի համար:
Որդիներ՝ Սիմոնի և Տիգրանի հետ, 2019 թ., Կալինինգրադ, Ռուսաստան
Նրան ճանաչում, հարգում և սիրում էին ոչ միայն հարազատները, ընկերները, գործընկերները, ուսանողները, այլև հարևանները, հարազատների ընկերները, ընկերների հարազատները, հարազատների գործընկերները և այլն, քանզի պարզապես անհնար էր նրան չսիրել:
Շփումը Մելիք Ռոստոմյանի հետ պայծառ ուրախություն էր: ՈՒրախություն, որը հնարավոր եր ստանալ միայն խելացի, բարի և ազնիվ մարդու, իսկական բժշկի հետ շփվելիս: Մենք շատ ուրախ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ճանաչել նրան:
Սիրելի շան`Ստրայկի հետ, 2019 թ., Կրասնոլեսյե,Կալինինգրադի մարզ, Ռուսաստան





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն