...
ՀՀ ԱՆ. Covid-19-ով պացիենտները բուժմանը զուգընթաց կարող են օգտվել սոցիալ-հոգեբանական աջակցությունից

Կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան և Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպություններն իրենց ծառայություններն են առաջարկել` սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։ Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։ Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը։
- Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծերի» հեռախոսահամարներն են` 060 625069 և 060 627070։
Նշենք, որ մարտի 16-ից հունիսի 22-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության «թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 11 120 զանգ Երևանից և բոլոր մարզերից, որից 70%-ը՝ սոցիալ-հոգեբանական աջակցության, 26%-ը՝ զուտ հոգեբանական աջակցության, և 4%-ը՝ տեղեկատվության տրամադրման հարցերով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` նաև շատ կարևոր է բուժաշխատողների առողջության, այդ թվում` հոգեկան առողջության պահպանումը, ինչը ոչ միայն նրանց անձնական, այլև ողջ հասարակության հոգածության գործն է։
Առաջնորդվելով դրանով` բուժաշխատողներին ևս տրամադրվում է անվճար հոգեբանական խորհրդատվություն և «Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ» ծառայություն:
Պետություն - հասարակական սեկտոր համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական և Հայկական բժշկական ասոցիացիաները կազմակերպում են`
- Հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցության գիծ` 060 834777 հեռախոսահամարով,
- Առցանց հոգեբանական օգնություն բժիշկներին և բոլոր բուժաշխատողներին` գրանցման համար զանգահարել 099-544777 հեռախոսահամարով:
Ե'վ բուժաշխատողները, և' Covid-19-ով դրական ախտորոշված բոլոր քաղաքացիները կարող են ստանալ`
- հոգեկան առողջության անհետաձգելի մասնագիտական աջակցություն` 060834777 հեռախոսահամարով,
- առցանց հոգեբանական օգնություն ամբողջ ծավալով` 099-544777 հեռախոսահամարով:
Արդեն իսկ շուրջ 70 շահառու օգտվել է ծառայություններից:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն