Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացում

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:

Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504, էլ.հասցե: david.hovsepyan@moh.am:

Մասնագիտությունների ցանկն այստեղ`

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում. nairimed.com

Քաղցկեղը կարող է ախտահարել մարդու օրգանիզմի ցանկացած օրգան` հաշվի չառնելով օրգանի կարևորությունն ու ուռուցքի հեռացնելու բարդությունները։ Ճիշտ այդպես` ուռուցքը կարող է ախտահարել կոկորդի տարրերը...

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք. erebunimed.com

COVID-19 վարակի դեմ պայքարի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք:Բաժանմունքը ստեղծված է առաջատար կլինիկաներում կիրառվող մոդելով: Այն «Էրեբունի»...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ