Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է շահառուների ցանկը

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է շահառուների ցանկը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման  մեջ  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծը:

Կառավարության որոշմամբ ընդլայնվել են շահառուների խմբերը, որոնք կարող են ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ 2020թ. պետական բյուջեից հատկացված ֆինանսավորման շրջանակներում:

Մասնավորապես դա վերաբերում է սահմանամերձ վայրերի բնակիչներին, այսուհետ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից կարող են օգտվել 194 սահմանամերձ բնակավայրի բնակիչները նախկին` 38-ի փոխարեն, ինչը մոտավոր հաշվարկներով կկազմի 400-500 շահառու:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ