...
Կլինիկական դեպք. գոտկային ցավ` ցրված սկլերոզի ժամանակ, Օֆելիա Ավետիսյան. armeniamedicalcenter.am
Հաճախ տարբեր օրգանների կողմից արտահայտված լուրջ խնդիրները կարող են արտահայտվել գոտկային շրջանի ցավերով: Այդ պատճառով միշտ պետք է ուշադիր լինել և կարողանալ հասկանալ ցավի բուն պատճառը:
Միջին տարիքի (45 տարեկան) կինը դիմել էր մեզ ողնաշարային ցավի, քայլքի դժվարացման գանգատներով: Ողնաշարի ցավերի հետ, միաժամանակ, գանգատվում էր նաև ոտքերի ձգվածության զգացումից: Նա երկար ժամանակ տառապում էր այդ վիճակի պատճառով և նույնքան երկար ժամանակ էլ հետազոտվել էր, գտնվել բժիշկների հսկողության տակ, ստացել բուժում, սակայն դրական դինամիկա չէր նկատվել:
Հիվանդի մոտ ստուգվեց հիվանդի նյարդաբանական ստատուսը, որը չէր համապատասխանում ողնաշարային խնդրին և գանգատներին: Իհարկե, ողնաշարում խնդիրեր կային, սակայն այնքան արտահայտված չէին, որ նման գանգատների պատճառ լինեին: Մանրամասն անամնեզ հավաքվեց և պարզվեց, որ նրա մոտ կա նաև անմիզապահություն, որը կինը միշտ կապել էր արգանդի իջեցման հետ:
Կատարվեցին հետազոտություններ: ՄՌՇ-ի արրդյունքում հաստատվեց, որ պատճառը ոչ թե ողնաշարի խնդիրն է, այլ հիվանդի մոտ առկա է ցրված սկլերոզ, և ցավերը կապված էին մկանային գերլարման հետ: Ծանրության, ձգվածողության զգացողությունը, անմիզապահությունը ցրված սկլերոզի արդյունքում առաջացած խնդիրների արտահայտված գումարային դրսևորումներն էին:
Հիվանդը ստացավ համապատասխան բուժում , որի ֆոնի վրա դիտվեց դրական դինամիկա .
Օֆելիա Արտուշի Ավետիսյան,
Արմենիա ՀԲԿ, բժիշկ- նյարդաբան
22.05.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJC2eaT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ