Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am

Մազերի խնամքը հղիության ժամանակ. morevmankan.am

Մազերի հետ կապված խնդիրները  քիչ հոգս չեն պատճառում սովորական կյանքի ռիթմով ապրողներին: Հապա ինչ ասել այն շրջանի մասին, երբ կինը պատրաստվում է մայր դառնալ: Դրանք կարող են դառնալ ճարպոտ, փխրուն և սկսել թափվել:

Մասնագետները դա կապում են հորմոնների աշխատանքի և նոր վիճակին օրգանիզմի հարմարվողականության հետ: Հղիության վերջում մազերն ավելի առատ կարող են թափվել: Սակայն ամեն բան վերականգնվում է ծննդաբերությունից կես տարի անց:

Առաջարկվում են բազմաթիվ խորհուրդներ գլխի մաշկի ճարպագեղձերի աշխատանքը նվազեցնելու համար` դիմակներ, եփուկներ, թուրմեր, սննդակարգեր:  Կարելի է թուրմեր և եփուկներ պատրաստել եղնջից, երիցուկից, կեչու տերևներից: Թուրմ կարելի է պատրաստել ինչպես ջրով, այնպես էլ` օղիով: Ջրով պատրաստելու դեպքում դեղաբույսի վրա ավելացնում են եռացրած ջուր և թողնում 20-30 րոպե: Թուրմը 2 շաբաթ ամեն օր պետք է քսել գլխի մաշկին`շամպունով լվանալուց հետո, այնուհետև մազերը չորացնել:

Ի դեպ, կեչու տերևների թուրմը հիանալի օգնում է նաև ազատվել դեմքի յուղոտ փայլից:
Սոխով և սխտորով միջոցներից հետո հոտը կարելի է պակասեցնել մանանեխի լուծույթով:
Սովորաբար, մազերը լհարկ է լվանալ տաք ջրով և քիչ սանրել` ճարպագեղձերը չգրգռելու համար:
Այս պարզ միջոցներով կարելի է մազերը վերադարձնել նախքան հղիության վիճակին:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ