...
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են «լուռ կրողներ»:
South China Morning Post չինական թերթը, հղում կատարելով Երկնակերտ կառավարության գաղտնի արխիվներին, հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի, այսպես կոչված, «լուռ կրողների» ներկայիս քանակը և իրական թիվը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր համարել նախկինում: Մասնավորապես, COVID-19-ով յուրաքանչյուր երրորդ հիվանդ անախտանիշ է: Կարելի է ենթադրել, թե ինչպիսին է իրականում այն մարդկանց թիվը, ում այս հետազոտությունը չի կատարվել: Եթե մարդու մոտ բացակայում են տվյալ հիվանդության ախտանիշները և նա չի շփվել հիվանդների հետ, նրա նկատմամբ հետազոտություն չի կատարվում, քանի որ թեստերի քանակը սահմանափակ է:
Չինաստանում փետրվարի վերջին COVID-19 քննության դրական պատասխան ստացվել է 43 000 մարդու մոտ, որոնց մոտ բացակայում էին ախտանիշները, և նրանք գտնվում էին կարանտինի մեջ: Պաշտոնական վիճակագրության մեջ նրանց չընդգրկեցին, որտեղ նախկինի պես հաշվում էին 81 000 հիվանդ: Այս բացահայտումը կարող է էական ազդեցություն թողնել այն ռազմավարության վրա, որը ներկայում կիրառում է պետությունը կորոնավիրուսի համաճարակը զսպելու համար: Գիտնականները դեռևս միասնական կարծիք չունեն, թե հիվանդության տարածման մեջ ինչ դեր են խաղում անախտանիշ կրողները և որքանով են նրանք վարակիչ: Մի մասն ասում է, որ նրանք վարակիչ են, մյուս մասը պնդում է, որ վարակումը տեղի է ունենում հազից և փռշտալուց հետո միայն, այսինքն, արդեն հիվանդության շրջանում: Հետևաբար, առողջ մարդիկ վիրուսը չեն տարածում:
Շատանում է այն գիտնականների քանակը, որոնք կասկածի տակ են դնում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պնդումն այն մասին, որ վարակի անախտանիշ փոխանցումը հանդիպում է «չափազանց հազվադեպ»: ԱՀԿ-ն նման գնահատական տվել է՝ համարելով, որ Չինաստանում նմանատիպ վարակ հայտնաբերվել է 1%-ից ոչ ավելի դեպքերում:
08.04.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYl8bOTR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ