Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով:

Ինչպես հաղորդում է Contagion Live պորտալը, Չինաստանի Ուհան քաղաքի մասնագետները հետևել են կորոնավիրուսով վարակված մայրերից ծնված 33 երեխայի վիճակին: Ըստ հետազոտության հեղինակների աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերի թվի աճի հետ միասին, ավելանում է ինչպես  COVID-19-ով հղիների, այնպես էլ երեխաների թիվը: Ավելի վաղ իրականացված հետազոտությունները վարակված մայրերի նորածինների մոտ կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերել, սակայն, ինչպես պարզվեց, գիտնականներն աշխատել են շատ փոքր ընտրանքային խմբի հետ, և եզրակացությունները եղել են վաղաժամ:

Նոր հետազոտության համար գիտնականները աշխատել են 2020 թվականի հունվարից փետրվար ժամանակահատվածում վարակված մայրերից ծնված երեխաների հետ: Նրանք բժշկական քարտերից հավաքել են ժողովրդագրական, համաճարակաբանական և կլինիկական տվյալները, կորոնավիրուսը հայտնաբերել են ՊՇՌ-թեստի օգնությամբ: Պարզվեց, որ 33 երեխայից բաղկացած խմբում  3-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ընդ որում մահացու ելքեր չեն արձանագրվել: Բոլոր վարակված երեխաները ծնվել են կեսարյան հատման օգնությամբ: Հետազոտողներն ընդգծում են, որ չափազանց կարևոր է հղիների մանրակրկիտ հսկողությունը և վարակի վերահսկման համար խիստ միջոցառումների իրականցումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ