...
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ և հաղթում վերջինիս: Այդ հետազոտությունների մասին մանրամասն պատմվում է «Nature Medicine» պարբերականում:
Ինչպես հաղորդում է MedikForum.ru-ն, Մելբուրնի համալսարանի գիտնականների աշխատանքը՝ իրականացված Մելբուրնի Թագավորական հիվանդանոցի բժիշկների հետ համատեղ, վկայում է՝ ուժեղ իմունիտետը կարող է հաջողությամբ դիմադրել կորոնավիրուսային վարակին և հաղթել վերջինիս՝ թույլ չտալով կյանքին սպառնացող հետևանքների առաջացումը:
«Ստացված արդյունքները կարող են շատ օգտակար լինել COVID-19 հիվանդության ժամանակ իմունային ռեակցիան հասկանալու համար, ինչպես նաև կարող են կարևոր դեր խաղալ կորոնավիրուսի դեմ վակցինայի մշակման մեջ», - այս մասին հայտնեցին հետազոտական նախագծի հեղինակները:
Նրանց կողմից վերլուծվել է Ավստրալիայի նոր կորոնավիրուսով առաջին հիվանդներից մեկի՝ 40 տարեկան կնոջ իմունային ռեակցիան: Նա հոսպիտալացվել է COVID-19 ախտանիշներով, որի վիճակը ծանր չի եղել: Մինչև հոսպիտալացումը հիվանդն աչքի էր ընկնում ամուր առողջությամբ:
Գիտնականները նրանից վերցրին արյան մի քանի նմուշ՝ իմունային պատասխանի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար:
«Հիվանդի դիմելուց երեք օր հետո մենք նրա արյան մեջ տեսանք մի քանի իմունային բջիջների պոպուլյացիայի աճ, որոնք հաճախ հանդիսանում են գրիպով վարակման դեպքում ապաքինման նշան: Մենք ենթադրեցինք, որ մեր հիվանդը կապաքինվի երեք օր հետո: Այդպես էլ տեղի ունեցավ», - պատմեցին գիտնականները:
Այս դիտարկումը հաստատում է այն պնդումը, որ ուժեղ իմունիտետով մարդը բավականին լավ է պայքարում օրգանիզմ թափանցած հարուցիչների դեմ, նույնիսկ եթե նախկինում դրանց հետ չի առնչվել, համարում են գիտնականները: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է ունենալ լավ առողջություն՝ գործածելով դրան ուղղված որոշակի ջանքեր (մասնավորապես. քաշի, ճնշման, արյան մեջ շաքարի վերահսկում, սննդի մեջ օգտակար մթերքների կիրառում, ծխախոտի, ալկոհոլի չարաշահման բացառում, ֆիզիկական ակտիվության պահպանում):
«Մենք տեսանք, որ չնայած COVID-19 հարուցվում է նոր վիրուսով՝ առողջ մարդու մոտ արտադրվում է տարբեր տեսակի բջիջների նկատմամբ կայուն իմունային պատասխան և դա կապված է կլինիկական ապաքինման հետ, ինչը տեղի է ունենում նաև գրիպի դեպքում: Սա մեծ նշանակություն ունի հասկանալու համար, թե ինչն է բերում օրգանիզմի վերականգնման տվյալ վարակի դեպքում», - հաստատում են փորձագետները:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն