Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ  գործիքով՝ կոլոնոսկոպով: Այն անցկացվում է ուղիղ աղու մեջ և հետազոտվում աղիները` ամբողջ երկարությամբ: Հետազոտության արդյունքում գնահատվում է աղիների լարձաթաղանթի, ծալքերի վիճակը, արյան շրջանառությունը, հայտնաբերում ախտաբանական փոփոխությունները, օգնում ախտորոշել հիվանդությունը. ուռուցքային գոյացություններ, խոցային մակերեսներ, պոլիպներ և այլն:

Որո՞նք են կոլոնոսկոպիայի ցուցումները:

Կոլոնոսկոպիայի ցուցումներ են բոլոր այն դեպքերը, որոնք ուղեկցվոււմ են փորկապությամբ, լուծով, արյունահոսությամբ, թաքնված արյան առկայությամբ, սրտխառնոցով, փսխումով, փքվածությամբ, աղիներում տհաճ զգացողությամբ: Հետազոտման ցուցում է նաև անհայտ պատճառով նիհարելը, որովայնի խոռոչում ինչ-որ գոյացության շոշափումը: Ցանկացած տեսակի սակավարյունության դեպքում ևս ցանկալի է կատարել այս հետազոտությունը:

Ինչ՞ հակացուցումներ կան:

Հակացուցումներ չկան, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդի ընդհանուր վիճակը կարող է խանգարել հետազոտության իրականացմանը, օրինակ, սուր ինֆարկտը, ծայրահեղ ծանր վիճակը, երբ հետազոտությանը նախապատրաստել կամ միջամտությունն իրականացնել հնարավոր չէ:

Ինչպիսի՞ն է հետազոտության տեղեկատվական հնարավորությունը:

Ախտորոշիչ ճշգրտությունը և նշանակությունը բարձր են: Վերոնշյալ աղիքային ախտաբանությունների ժամանակ կոլոնոսկոպիան առաջնահերթ հետազոտությունն է: Այլ հետազոտությունների ժամանակ (ՈՒՁՀ, ՄՌՏ և այլն), եթե աղիների կողմից ինչ-որ բան է հայտնաբերվում, անպայման նշանակվում է կոլոնոսկոպիա` ախտորոշումը վերջնական ճշտելու համար:

Հետազոտությունից զատ ի՞նչ այլ հնարավորություններ ունի կոլոնոսկոպիան:

Եթե անհրաժեշտություն կա որևէ բուժական կամ ախտորոշիչ միջամտություն անելու, հետազոտության ընթացքում վերցվում են նմուշներ` հյուսվածաբանական հետազոտության համար, անհրաժեշտության դեպքում հեռացվում է որևէ գոյացություն, օրինակ` պոլիպներ: Ուռուցքային խնդիրների ժամանակ, ցուցման դեպքում, կատարվում է է ստենտավորում:

Պե՞տք է նախապատրաստվել հետազոտությանը:

Նախքան հետազոտությունը պացիենտն դեղ է ընդունում. մոլիպրեն կամ ֆոյտրանս, խմում է 4 լիտր հեղուկ:

Ցանկալի է հետազոտության համար նախապես գրանցվել, որովհետև, եթե գաստրոսկոպիայի համար ընդամենը դատարկ ստամոքսով են գալիս ստուգման, ապա կոլոնոսկոպիայի համար ավելի լուրջ նախնական պատրաստություն է պետք, որը բավականին երկար ժամանակ է պահանջում: Պետք է նախապես կատարվի նաև աղիների մաքրում կամ` տանը, կամ` հիվանդանոցում:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

Կոլոնոսկոպիան բավականին լուրջ հետազոտություն է, տհաճ և ցավոտ: Այդ պատճառով, հիվանդի շահից ելնելով, այն կատարվում է անեսթեսեզիայով:

Կարող են զարգանալ բարդություններ՝ ցավային համախտանիշ, պերֆորացիաներ՝ կապված տարբեր այլ ախտաբանությունների առկայության հետ:

Սարքը համապատասխանո՞ւմ է ժամանակակից պահանջներին:

Կոլոնոսկոպը ժամանակակից, լավագույն սարքերից է: Նոր տեսաէնդոսկոպներն առավել արդյունավետ են, տեսապատկերները դիտվում են էկրանի վրա, բարձր լուսային մակարդակով:

Հետազոտության արդյունքն անմիջապես հետազոտությունից հետո տրվում է հիվանդին:

Վարյա Սուրենի Մոսոյան,
Արմենիա ԲՀԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ