...
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ, քանի որ նրանց իմունիտետն այդ ժամանակահատվածում թույլ է և դժվարությամբ է պայքարում վարակների դեմ: Սակայն ներկայում հաստատված չէ, որ հղիներն ավելի ընկալունակ են կորոնավիրուսի նկատմամբ: Համարվում է, որ հղիներն այդ վարակը տանում են այնպես, ինչպես բնակչության մնացած մասը:
Բացի այդ, բացակայում է տեղեկատվությունն այն մասին, որ վիրուսը կարող է հղիության ընթացքում փոխանցվել պտղին, ինչպես նաև ապացուցված չէ վիրուսի փոխանցումը մայրական կաթով: Կրծքով կերակրման առավելությունները գերազանցում են կորոնավիրուսով վարակման բոլոր հնարավոր ռիսկերը:
Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք` հղիության երեսուներորդ շաբաթականում մի կնոջ մոտ, որին շտապ իրականացված կեսարյան հատման ժամանակ պահանջվեց թոքերի մեխանիկական օդափոխում: Այժմ նա գտնվում է լավացման փուլում: Հղիների մոտ կորոնավիրուսից մահ չի արձանագրվել:
Հղիների վարման նոր ուղեցույցները ստեղծվել են Մանկաբարձության և գինեկոլոգիայի, բուժքույրերի, մանկաբուժության և մանկական առողջության Թագավորական քոլեջների կողմից:
Այնտեղ ներկայացված են հետևյալ խորհուրդները.
- Ճանապարհորդող հղիներին խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ համոզվել, որ ապահովագրությունը հոգում է ծննդաբերության և նորածնի խնամքի բոլոր ծախսերը:
- Կորոնավիրուսի վարակի կասկածով հղիներին խորհուրդ է տրվում ինքնուրույն չայցելել պոլիկլինիկա, այլ սկզբում հեռախոսով խորհրդակցել բժշկի հետ:
- Նրանք, ովքեր ժամանել են կորոնավիրուսի վարակման բարձր ռիսկի շրջաններից կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ, խորհուրդ է տրվում այդ մասին տեղեկացնել բժշկին:
- Եթե բժշկի կողմից հաստատվել է կորոնավիրուսով վարակումը, հղիին խորհուրդ է տրվում 14 օր չայցելել հասարակական վայրեր, չօգտվել հասարակական տրանսպորտից, մնալ տանը և հյուրեր չընդունել: Խորհուրդ է տրվում նաև օդափոխել տարածքը, հնարավորին քիչ շփվել ընտանիքի մյուս անդամների հետ, օգտվել առանձին սրբիչից և սեղանի պարագաներից:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի նախագահ Էդվարդ Մորիսը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ հղիությունը կնոջն ավելի ընկալունակ չի դարձնում կորոնավիրուսի նկատմամբ, ինչպես նաև չկան պտղին վիրուսի փոխանցման մասին վկայող ապացույցներ: Նա նաև հաղորդեց, որ ուղեցույցները կթարմացվեն նոր տեղեկատվության ի հայտ գալուն պես:
25.03.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZNQvUt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ