Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. ժամանակավորապես դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

ՀՀ ԱՆ. ժամանակավորապես դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

Հարգելի քաղաքացիներ,

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, անհատ ձեռնարկատերերից, կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը:

Էլեկտրոնային տարբերակով դիմում/գրությունն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԱՆ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով (info@moh.am) կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (https://e-request.am/hy/e-letter)`  լրացնելով պարտադիր դաշտերը:

Դիմումի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/199  հղումով: Դիմումը պետք է լինի ստորագրված և պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, հասցեն և/կամ էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Լիցենզավորման ոլորտում տրվող դիմումների, հայտերի ձևերը կարող եք ներբեռնել http://moh.am/#1/108 հղումով:

Դիմումների գրանցման և ընթացքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն 060-80-80-03, ներքին 2502, 2503, 2504, 2505 հեռախոսահամարներով:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականները բացահայտել են քաղցկեղի մետաստազավորմանը նպաստող մեխանիզմը. oncology.am
Գիտնականները բացահայտել են քաղցկեղի մետաստազավորմանը նպաստող մեխանիզմը. oncology.am

Ուռուցքային բջիջները, որոնք տարբերվում են հիմնական բջիջներից, այլ օրգաններ ընկնելու և մետաստազներ տարածելու համար պետք է ստեղծեն «մետաստատիկ խորշ»: Գերմանիայի Հայդելբերգ Հետազոտական ինստիտուտի...

Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com
Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com

Հիվանդացության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր տեսակի կորոնավիրուսը սկսել է հաճախ ախտահարել երիտասարդներին: Դեռ մեկ ամիս առաջ վիրուսոլոգները համարում էին, որ երիտասարդությունն օժտված է հիվանդության ...

Կորոնավիրուսի ախտանիշները: 5 նշան, որոնք վկայում են, որ Դուք արդեն կրել եք COVID-19 վարակ. armeniamedicalcenter.am
Կորոնավիրուսի ախտանիշները: 5 նշան, որոնք վկայում են, որ Դուք արդեն կրել եք COVID-19 վարակ. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ...

Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ