Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԼՂՀ ԱՆ. Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով

ԼՂՀ ԱՆ.  Ստոմատոլոգիական ծառայությունների պլանային այցերը հետաձգել մեկ ամիս ժամկետով

Ուսումնասիրելով COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման օջախում ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման միջազգային փորձը և հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայության առանձնահատկություններն ու բժշկական հաստատությունների պլանային այցերի մեծ թիվը, հորդորում ենք ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը` նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը:


Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք,որ՝

  • բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին` հիմք ընդունելով ԱՀ առողջապահության նախարարի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրամանով հաստատված ուղեցույցը,
  • COVID-19 կորոնավիրուսով պացիենտին ցուցված չէ ստոմատոլոգիական որևէ բժշկական օգնություն, բացառությամբ սուր և անհետաձգելի դեպքերի, այն դեպքում, երբ հիվանդության ակտիվ շրջանում պացիենտը դիմում է ստոմատոլոգիական կենտրոն, ապա բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա հնարավորինս արագ նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին, անհապաղ կազմակերպել մեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկացնել համապատասխան մարմիններին,
  • ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս, խորհուրդ է տրվում մինչ պացիենտի զննումն ու նախատեսվող միջամտության իրականացումը, ինչպես նաև պացիենտի զննումից և իրականացված միջամտությունից հետո՝ կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում (մաքրում):


Խորհուրդ է տրվում

 

  • օգտագործել բոլոր պաշտպանիչ անհատական միջոցները`բժշկական դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար,
  •  մինչև որևէ ստոմատոլոգիական միջամտություն կատարելը
  • պացիենտին առաջարկել բերանի խոռոչի ողողում՝ 1% ջրածնի պերօքսիդի լուծույթով:
  •  Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս Ռաբերդամի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, քանի որ նվազեցնում է թքով և արյունով ախտահարված աերոզոլային կախույթի առաջացումը:Բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ տեղադրել Ռաբերդամ, խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիկական գործիքներ` որպեսզի հեռացման ժամանակ նվազեցվի աերոզոլի առաջացումը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ