Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից, մեր Կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 170  եղջերաթաղանթի փոխպատվաստում : Տվյալ միջամտությունն ապահովում է չափազանց բարձր արդյունավետություն:

Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը:

Եղջերաթաղանթի ախտաբանությամբ պայմանավորված տեսողության խանգարումը, որը կապված է նրա թափանցիկության և ձևի խանգարման հետ, կրում է անդարձելի բնույթ և չի շտկվում ստանդարտ օպտիկական միջոցներով (ակնոցներ, կոնտակտային լինզաներ): Նմանատիպ խնդիրների միակ լուծումը եղջերաթաղանթի փոխպատվաստումն է (կերատոպլաստիկան)՝ նրա վնասված հատվածի մասնակի կամ ամբողջական փոխարինմամբ:

Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատությունից հետո նշանակվում է հակամանրէային բուժում, գլյուկոկորտիկոստերոիդների ներակումներ, որոնք կանխում են հնարավոր ինքնամերժման ռեակցիան: Կարերն աչքի վրայից հեռացվում են վիրահատական միջամտությունից երկու ամիս անց որից հետո հիվանդին խորհուրդ է տրվում երկու տարի ժամկետում խուսափել հոգնեցուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել կերատոպլաստիկա:

Կերատոպլաստիկա անհրաժեշտ է իրականացնել եղջերաթաղանթի հետևյալ ախտաբանությունների դեպքում.

  • կերատոկոնուս,
  • եղջերաթաղանթի տարբեր ծագման լեյկոմաներ ( սպիտակ բծեր)՝ այրվածքային և դիստրոֆիկ,
  • եղջերաթաղանթի բնածին և ձեռք բերովի դիստրոֆիաներ,
  • եղջերաթաղանթի վնասվածքներից, վիրահատություններից և բորբոքումից հետո առաջացած սպիներ,
  • եղջերաթաղանթի վնասվածքային դեֆեկտներ:


Հակացուցումներ

Միջամտությունը հակացուցված է եղջերաթաղանթի վրա անոթավորված լեյկոմայի առկայության դեպքում՝ հատկապես այրվածքային ծագման: Եղջերաթաղանթի փոխպատվաստում չի իրականացվում, եթե տրանսպլանտանտի ինքնամերժման ռիսկը բարձր է:

 

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում
Ինչպե՞ս է տեղի ունենում վիրահատությունը

Վիրահատությունն իրականացվում է «մեկ օրյա» ռեժիմով, անզգայացման մեթոդի ընտրությունը պայմանավորված է մի շարք գործոններով (տարիքը, եղջերաթանթի ախտաբանության տեսակը, հիվանդի ընդհանուր վիճակը և այլն), կարող է կիրառվել ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:

Վիրահատության ժամանակ ակնագունդն անշարժացվում է, ապա վիրաբույժը որոշում է եղջերաթաղանթի հեռացման ենթակա հատվածի ճշտգրիտ չափը: Եղջերաթաղանթային լաթի ձևավորումից հետո ախտահարված հյուսվածքները հեռացվում են: Նրանց փոխարեն իմպլանտացվում է եղջերաթաղանթային տրանսպլանտատը, որի չափերը լիովին համապատասխանում են հեռացված լաթի չափերին:

Ըստ ցուցումների միաժամանակ կարող է իրականացվել նաև աչքի առաջային բացվածքի ռեկոնստրուկցիա (կատարակտայի հեռացում, ներակնային լինզայի տեղադրում կամ փոխում, ծիածանաթաղանթի պլաստիկա և այլն): Անհրաժեշտ բոլոր գործողությունների ավարտից հետո տրանսպլանտատը ֆիքսվում է հատուկ կարանյութով (թելի հաստությունը մարդկային մազից շատ անգամ բարակ է), վիրահատված աչքի վրա տեղադրվում է ամուր ճնշող վիրակապ, կարող են կիրառվել նաև հատուկ պաշտպանիչ կոնտակտային լինզաներ:

 

Վիրահատության օրը հիվանդը տուն է վերադառնում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կորոնավիրուս. վարակի ախտանիշները, փոխանցումը, ընթացքը. nairimed.com
Կորոնավիրուս. վարակի ախտանիշները, փոխանցումը, ընթացքը. nairimed.com

Ի՞նչ է հայտնի նոր կորոնավիրուսի մասին։


Փետրվարի 11-ից ախտածինը, որն ի սկզբանե հայտնի էր որպես 2019-nCoV, նոր անվանում ստացավ...

Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցերին պատասխանում է Վարյա Մոսոյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կոլոնոսկոպիկ հետազոտությունը:

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է տեսախցիկի առկայությամբ հատուկ  գործիքով՝ կոլոնոսկոպով: Այն անցկացվում է ուղիղ աղու մեջ և հետազոտվում աղիները` ամբողջ երկարությամբ: Հետազոտության արդյունքում գնահատվում է աղիների լարձաթաղանթի, ծալքերի վիճակը, արյան շրջանառությունը, հայտնաբերում ախտաբանական փոփոխությունները, օգնում ախտորոշել հիվանդությունը. ուռուցքային գոյացություններ, խոցային մակերեսներ, պոլիպներ և այլն:

Որո՞նք են կոլոնոսկոպիայի ցուցումները:

Կոլոնոսկոպիայի ցուցումներ են բոլոր այն դեպքերը, որոնք ուղեկցվոււմ են փորկապությամբ, լուծով, արյունահոսությամբ, թաքնված արյան առկայությամբ, սրտխառնոցով, փսխումով, փքվածությամբ, աղիներում տհաճ զգացողությամբ: Հետազոտման ցուցում է նաև անհայտ պատճառով նիհարելը, որովայնի խոռոչում ինչ-որ գոյացության շոշափումը: Ցանկացած տեսակի սակավարյունության դեպքում ևս ցանկալի է կատարել այս հետազոտությունը:

Ինչ՞ հակացուցումներ կան:

Հակացուցումներ չկան, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդի ընդհանուր վիճակը կարող է խանգարել հետազոտության իրականացմանը, օրինակ, սուր ինֆարկտը, ծայրահեղ ծանր վիճակը, երբ հետազոտությանը նախապատրաստել կամ միջամտությունն իրականացնել հնարավոր չէ:

Ինչպիսի՞ն է հետազոտության տեղեկատվական հնարավորությունը:

Ախտորոշիչ ճշգրտությունը և նշանակությունը բարձր են: Վերոնշյալ աղիքային ախտաբանությունների ժամանակ կոլոնոսկոպիան առաջնահերթ հետազոտությունն է: Այլ հետազոտությունների ժամանակ (ՈՒՁՀ, ՄՌՏ և այլն), եթե աղիների կողմից ինչ-որ բան է հայտնաբերվում, անպայման նշանակվում է կոլոնոսկոպիա` ախտորոշումը վերջնական ճշտելու համար:

Հետազոտությունից զատ ի՞նչ այլ հնարավորություններ ունի կոլոնոսկոպիան:

Եթե անհրաժեշտություն կա որևէ բուժական կամ ախտորոշիչ միջամտություն անելու, հետազոտության ընթացքում վերցվում են նմուշներ` հյուսվածաբանական հետազոտության համար, անհրաժեշտության դեպքում հեռացվում է որևէ գոյացություն, օրինակ` պոլիպներ: Ուռուցքային խնդիրների ժամանակ, ցուցման դեպքում, կատարվում է է ստենտավորում:

Պե՞տք է նախապատրաստվել հետազոտությանը:

Նախքան հետազոտությունը պացիենտն դեղ է ընդունում. մոլիպրեն կամ ֆոյտրանս, խմում է 4 լիտր հեղուկ:

Ցանկալի է հետազոտության համար նախապես գրանցվել, որովհետև, եթե գաստրոսկոպիայի համար ընդամենը դատարկ ստամոքսով են գալիս ստուգման, ապա կոլոնոսկոպիայի համար ավելի լուրջ նախնական պատրաստություն է պետք, որը բավականին երկար ժամանակ է պահանջում: Պետք է նախապես կատարվի նաև աղիների մաքրում կամ` տանը, կամ` հիվանդանոցում:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

Կոլոնոսկոպիան բավականին լուրջ հետազոտություն է, տհաճ և ցավոտ: Այդ պատճառով, հիվանդի շահից ելնելով, այն կատարվում է անեսթեսեզիայով:

Կարող են զարգանալ բարդություններ՝ ցավային համախտանիշ, պերֆորացիաներ՝ կապված տարբեր այլ ախտաբանությունների առկայության հետ:

Սարքը համապատասխանո՞ւմ է ժամանակակից պահանջներին:

Կոլոնոսկոպը ժամանակակից, լավագույն սարքերից է: Նոր տեսաէնդոսկոպներն առավել արդյունավետ են, տեսապատկերները դիտվում են էկրանի վրա, բարձր լուսային մակարդակով:

Հետազոտության արդյունքն անմիջապես հետազոտությունից հետո տրվում է հիվանդին:

Վարյա Սուրենի Մոսոյան,
Արմենիա ԲՀԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն...

Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am
Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ. biostem.am

Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին  նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի...

ԵՊԲՀ. Օրինակելի կեցվածքը խրախուսելի է
ԵՊԲՀ. Օրինակելի կեցվածքը խրախուսելի է

ԵՊԲՀ ռեկտորը միջնորդագիր է ուղարկել գիտխորհրդին` առաջարկելով ուսման վարձի վճարից ազատել ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորների...

ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում, ինչի արդյունքում կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը
ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում, ինչի արդյունքում կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ