...
Կապույտ շրջանակներ աչքերի տակ. armeniamedicalcenter.am

Աչքերի տակ կապույտ շրջանակները վատացնում են մարդկանց արտաքին տեսքը, և դա ծանր են տանում հատկապես կանայք: Խնդիրն այն է, որ մաշկն աչքերի շուրջ շատ զգայուն է և նուրբ: Նրա արտաքին շերտի` էպիդերմիսի հաստությունն ընդամենը 0,05 մմ է, իսկ, օրինակ, այտերի մաշկինը` մինչև 0,3 մմ:
Բացի այդ, աչքերի շրջանում մաշկը զուրկ է ճարպային բջջանքից, ճարպագեղձերից, կոլլագենի քանակը նվազագույն է, իսկ էլաստինն ընդհանրապես բացակայում է: Առանձնահատկություններից է նաև այն, որ այս շրջանում մազանոթային ցանցը խիստ մակերեսային է: Այդ պատճառով արյան շրջանառության ցանկացած խանգարում կարող է բերել մաշկի գույնի փոփոխության: Կապույտ շրջանակներն աչքերի շուրջ առաջանում են այն պատճառով, որ մուգ մազանոթային արյունը թափանցում է նուրբ մաշկի տակից, իսկ արյան մուգ գույնն առաջանում է նրա մեջ ածխաթթվի հետ միացած հեմոգլոբինի քանակի բարձրացման պատճառով:
Աչքերի շուրջ կապույտ շրջանակների առաջացման պատճառները
Դրանք բավականին շատ են, ընդ որում, կարող են լինել հիվանդությունների հետևանք, բայց նաև` նորմայի տարբերակ:
Պատճառներից են.
- ժառանգականությունը. մաշկի կառուցվածքի և գանգոսկրի անատոմիայի գենետիկ յուրահատկությունները, մազանոթային արտահայտված ցանցը, խորը ակնաճեղքերը,
- տարիքը. տարիների հետ մաշկն ավելի է բարակում և մազանոթային ցանցը դառնում է առավել նկատելի:
Ախտաբանական պատճառներ
- Երիկամների հիվանդություններ: Երիկամների աշխատանքի խաթարման ժամանակ հեղուկն օրգանիզմից բավարար քանակով չի հեռանում և կուտակվում է միջբջջային տարածության մեջ` ճնշելով մանր անոթները, և, առաջին հերթին, դա արտահայտվում է աչքերի տակ:
- Սիրտ-անոթային հիվանդություններ: Այս ախտաբանություններին հատուկ է արյան անբավարար հարստացումը թթվածնով, նաև լյարդի աշխատանքի խանգարումը, որի դեպքում աչքերի տակ կապտությունը դեղնավուն երանգ է ունենում:
- Բրոնխաթոքային հիվանդություններ: Այս դեպքերում թթվածնի քանակն անբավարար է մուտք գործում շնչառական համակարգ և, արդյունքում, թթվածնի քանակն արյան մեջնվազում է:
- Քթի ծոցերի բորբոքումներ, սուր ռինիտ: Այս հիվանդությունների ժամանակ լինում է շրջակա հյուսվածքների այտուց, արդյունքում` երակային արյան տեղային կանգ:
- Աչքերի տակ կապույտ շրջանակներ կարող են առաջանալ նաև վահանագեղձի ախտաբանությունների, ալերգիկ ռեակցիաների, վիտամինային անբավարարություների (հատկապես A, C, K) ժամանակ:
Աչքերի կապույտ շրջանակների պատճառներ` անառողջ ապրելակերպի արդյունքում
- ֆիզիկական գերծանրաբեռնվածություն,
- նյարդային գերհոգնածություն, սթրեսներ,
- անբավարար քուն,
- թթվածնային անբավարարություն. մշտական ներկայություն` տոթ տարածքում, նստակյաց ապրելակերպ,
- վնասակար սովորություններ` ծխելը, ալկոհոլի օգտագործումը, աղի սննդի օգտագործումը, որի ժամանակ, մուգ շրջանակներից զատ, լինում է նաև այտուց,
- նիհարելու նպատակով` խիստ սննդակարգերը (աչքերի շուրջ նուրբ մաշկյը չի հասցնում հարմարվել քաշի փոփոխությանը):
Ինչպե՞ս ազատվել աչքերի շուրջ կապույտ շրջանակներից
Պետք է, նախ, պարզել դրանց առաջացման պատճառը և պայքարել դրա դեմ:
Եթե պատճառը սխալ ապրելակերպն է, խնդիրը կարգավորելը դժվար չէ. բավական է հրաժարվել ծխախոտից, ալկոհոլից, վերանայել աշխատանքի և հանգստի ռեժիմը` խուսափել գերհոգնածությունից, սթրեսային վիճակներից, քնել 6-8 ժամ, ամեն օր զբոսնել մաքուր օդում, քնելուց առաջ չօգտագործել մեծ քանակի հեղուկներ, նվազեցնել օգտագործվող աղի քանակը:
Եթե այդ ամենը չեն օգնում, ուրեմն պետք է հետազոտվել, որպեսզի պարզվեն դրա խորքային, հիվանդագին պատճառները:
Բայց երբեմն այդ շրջանակները մաշկի առանձնահատկություն են և ոչ մի կարգավորմամբ չեն անցնում, որոնք առաջանում են արդեն մանկական տարիքում: Նման իրավիճակում կարող են օգնել հատուկ քսուկները և կոսմետոլոգիական միջամտությունները: Հաճախ կիրառում են են ֆոտոերիտասարդացումը, լազերային կամ միկրոէլեկտրաթերապիան, սարքերի օգնությամբ լիմֆոդրենաժային մերսումը:





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն