Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ. Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ

ԵՊԲՀ. Կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ

Բժշկական համալսարանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի միջև ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում մեկնարկել են համալսարանական բժիշկների փոխայցերն Արցախ:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Ցոլակ Սարգսյանն առաջինն է, ով մեկշաբաթյա այցով գտնվում էր Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում:

Ինչպես նշեց Ցոլակ Սարգսյանը՝ փոխօգնությունը նախատեսված էր ինտերվացիոն՝ ինվազիվ սրտաբանության ծառայությունում: Հիմնական նպատակն էր ծանոթանալ՝ ինչպես է կազմակերպվում ծառայությունը, ինչպիսի մոտեցումներ ունեն այնտեղ աշխատող սրտաբանները: «Առիթ ունեցանք առնչվել այնտեղ բուժում ստացող հիվանդների հետ, ինչպես նաև փոխանցել մեր փորձը մասնագետներին»,-ասաց Ցոլակ Սարգսյանը՝ ավելացնելով, որ համագործակցության հուշագրի շնորհիվ բժիշկները հնարավորություն կունենան ավելի ակտիվ համագործակցել, մշակել ու քննարկել հիվանդների բուժման և առողջացման հնարավորությունները: «Փոխօգնության այցի շնորհիվ ես կարողացա փոխանցել մեր փորձը, ինչպես նաև ծանոթանալ, թե ինչպես են կազմակերպվում սրտաբանական ծառայությունները Արցախում, ինչպիսի մոտեցումներ կան սրտաբանների կողմից: Շփվելով այնտեղի հիվանդների հետ, մենք կկարողանանք նաև բարելավվել մեր ունեցած մասնագիտական փորձը»,-ընդգծեց սրտաբանը՝ նշելով, որ յոթ օրերի ընթացքում առիթ է ունեցել աշխատել նաև այլ սրտաբանական խնդիրներով հիվանդների հետ:

Ցոլակ Սարգսյանի կարծիքով՝ այսպիսի փոխայցերի կազմակերպումը կարևոր է ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ մյուս մարզերում: «Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը շարունակական կլինի բժշկության այլ բնագավառներում ևս, քանի որ կարևորվում է առաջատար մասնագետների համագործակցությունը և փորձի փոխանակումը»,-ասաց սրտաբանը:

Նշենք, որ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի շրջանակում փոխօգնության նպատակով ժամանել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արտյոմ Մելիքյանը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ