Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Ռաֆայել Բաղդասարյան. armeniamedicalcenter.am

Հեմոդիալիզի բաժանմունքը 1988 թ. երկրաշարժից հետո հիմնադրել են Հոլանդիայի և Բելգիայի մասնագետները՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության անմիջական աջակցությամբ:

Բաժանմունքի նպատակն է.

  • Առաջնային հիվանդների ընդգրկումը «Երիկամփոխարինող բուժման»՝ ծրագրային հեմոդիալիզի
  • Երիկամային տերմինալ անբավարարությամբ հիվանդների «Երիկամփոխարինող բուժման» իրականացումը նրանց երկարատև կենսապահովման նպատակով
  • Հիվանդների նախապատրաստումը երիկամի փոխպատվաստման վիրահատությանը
  • Սուր երիկամային անբավարարությամբ հիվանդների հեմոդիալիզային բուժումը
  • Այլ՝ արյան արտամարմնային մաքրման մեթոդների իրականացումը (հեմոսորբցիա, հեմոֆիլտրացիա, պլազմաֆերեզ, արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում):

 

2004 թ-ից առայսօր «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչն է Ռաֆայել Ֆելիքսի Բաղդասարյանը:

Ռաֆայել Բաղդասարյանը ծնվել է 1967թ. հունիսի 10-ին, ք. Երևանում:

  • 1974-1984թթ սովորել է թիվ 19 միջնակարգ դպրոցում:
  • 1985-1987թթ ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1987-1993թթ ուսանել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտում:
  • 1993-1994թթ անցել է ինտերնատուրա «Արմենիա» ՀԲԿ-ում:
  • 1994-1998թթ աշխատել է Երևան քաղաքի Շտապ օգնության կայանում` բժիշկ:
  • 1998-2004թթ աշխատել է «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունում որպես հեմոդիալիզ իրականացնող  բժիշկ:
  • 2004թ-ից «Արմենիա» ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ