Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

Տեղի ունեցավ շատ սպասված մաստեր-կլաս՝ իսպանացի աշխարհահռչակ կրծքային վիրաբույժ Դիեգո Գոնսալես Ռիվասի մասնակցությամբ (Diego González Rivas): 

Հայ մասնագետներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ թոքերի հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից տեխնիկային` Uniportal VATS  (նվազ ինվազիվ միջամտությամբ` թոքերի հիվանդությունների վիրաբուժական մեթոդ):

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

«Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության թիմը՝ ի դեմս կրծքային վիրաբույժ Արմեն Խանոյանի, համատեղ վիրահատություններ իրականացնելով հայտնի վիրաբույժի հետ, հնարավորություն են ստանում եվրոպական առաջադեմ փորձը կիրառել իրենց ամենօրյա պրակտիկայում:

Բժիշկ Խանոյանը, խոսելով նման մաստեր-կլասների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց Դիեգո Գոնսալես Ռիվասին, բժշկական տեխնիկա արտադրող Fangh ընկերությանը և, իհարկե, հատուկ շեշտեց «Նաիրի» բժշկական կենտրոնի դերը՝ ի դեմս պրոֆեսիոնալ վիրահատական թիմի, տեխնիկական հագեցվածության, որոնց շնորհիվ այս մաստեր-կլասը իրականություն դարձավ։ Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի մեր պացիենտները ստանան լավագույն բուժում:

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում


Թիմը վիրահատել է մի քանի պացիենտների, որոնց վիրահատական բուժումը թոքային վիրաբուժության մեջ համարվում է բարդ դեպք: Ի տարբերություն բաց վիրահատության, որի ժամանակ հետվիրահատական բարդությունները շատ են և պացիենտը ստիպված է հիվանդանոցում անցկացնել նվազագույնը 4-5 օր, նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ 2 օրից պացիենտը կարող է տուն գնալ:

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

Բժիշկ Խանոյանն իր խորին երախտագիտությունը է հայտնում բոլոր այն կրծքային վիրաբույժներին, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ օրը դարձրին առավել տպավորիչ և հիշարժան:

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

 

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ