Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Նյարդավիրաբուժության ծնունդը` Արմենիա ԲՀԿ-ից. պատմական ակնարկ. armeniamedicalcenter.am

Նյարդավիրաբուժության ծնունդը` Արմենիա ԲՀԿ-ից. պատմական ակնարկ. armeniamedicalcenter.am

Հիվանդանոցի անցած ճանապարհը խոսուն վկայությունն է այն բանի, որ մարդիկ կարող են դիմել յուրաքանչյուր հիվանդության կապակցությամբ և ստանալ բարձրորակ բուժօգնություն: Սոկրատ Ստեփանի ՀովհաննիսյանԱրմենա ԲՀԿ-ն ամենահին հիվանդանոցներից է, և պատմությունն  սկսվում է ո՛չ միայն այս շենքից, այլ գալիս է Առաջին հիվանդանոցից, որից հետո առանձնացել է և շարունակվել ներկա հասցեում` որպես հանրապետական հիվանդանոց: Քչերը կհիշեն, որ հիվանդանոցը կոչվում էր Լենինի անունով:

Սոկրատ Ստեփանի ՀովհաննիսյանԱրմենիա ԲՀԿ-ն եղել է և կա մասնագիտական կադրերի պատրաստման մեծ դարբնոց:

 

Յուրաքանչյուր հիվանդանոցում՝ փոքր, թե` մեծ, հին, թե` նոր, մեր կադրերն են աշխատում, ովքեր սովորել, ապա աշխատանքային փորձառություն են ձեռք բերել այս պատերի ներսում:

Նյադավիրաբուժական բաժանմունքը հիմնադրվել է 1952-53 թվականներին` Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտի կազմում, երբ բաժանմունքի հիմնադիր Սոկրատ Ստեփանի Հովհաննիսյանը, Կիևում վերապատրաստվելուց և դիսերտացիան պաշտպանելուց հետո վերադարձավ Հայաստան ու նշանակվեց Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտի տնօրեն: Քանի որ նյարդավիրաբուժությունը Հայաստանում դեռևս այնքան էլ զարգացած չէր, նա մի քանի բժիշկներ ընդգրկեց՝ համատեղ աշխատելու համար: Նրանց թվում էին Սերգեյ Ավագի Մելիքսեթյանը, Կամիս Իվանի Մարտիրոսյանը և մի շարք այլ բժիշկներ:

Հետագայում Կամիս Մարտիրոսյանը դարձավ հրաշալի ընդհանուր վիրաբույժ, իսկ Սերգեյ Մելիքսեթյանը շարունակեց նյարդավիրաբուժությունը:            

 

Թիվ 1 հիվանդանոց Թիվ 2 հիվանդանոց
     Թիվ 1 հիվանդանոց                                                           Թիվ 2 հիվանդանոց


Ավելի ուշ Սոկրատ Հովհաննիսյանը և Սերգեյ Մելիքսեթյանը տեղափոխվում են Թիվ 2 հիվանդանոց, հիմնում նյարդավիրաբուժական բաժանմունք, ընդգրկում տարբեր բժիշկների և մի քանի տարի ծավալու ակտիվ գործունեություն: Հաջորդիվ,   աշխատանքները շարունակելով Թիվ 1 հիվանդանոցում, 1978-ին տեղափոխվում են Հանրապետական հիվանդանոց, և առայսօր՝ 40 տարի, իրենց նվիրաբերում նյադավիրաբուժական ծառայությանը: Սկզբնական շրջանում բաժանմունքը ղեկավարում էր Սերգեյ Մելիքսեթյանը, իսկ 1994-ից առայսօր` Դավիթ Պատրիկյանը:

 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն

 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն

 

 

ԴԱՎԻԹ ԱՐՏԱՇԵՍԻ
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ