Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը. nairimed.com

Ո՞ր տարիքում կարելի է դիմել մամոպլաստիկայի:


Սովորաբար, մամոպլաստիկայի կարող են դիմել 18 տարեկանից բարձր կանայք` մինչև 60-70 տարեկանը:

Վիրահատության իրականացման համար սեզոնայնությունն ո՞ւնի նշանակություն:


Մամոպլաստիկան այն վիրահատություններից է, որոնց համար սեզոնայնությունը նշանակություն չունի:

Կրծքով կերակրելուց հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է կատարել մամոպլաստիկա:


Ծննդաբերությունից և կրծքով կերակրելուց հետո պետք է անցնի առնվազն 1 տարի, որպեսզի կրծքագեղձերն ընդունեն իրենց վերջնական տեսքը, և հնարավոր լինի կանխատեսել կրծքագեղձի մեծացման կամ փոքրացման չափը:

Ինպե՞ս կատարել իմպլանտի ճիշտ ընտրություն:


Իմպլանտի ճիշտ ընտրության հարցում պացիենտին կողմնորոշում է վիրաբույժը` ելնելով կրծքագեղձի նախնական չափից, կրծքագեղձի տեսակից:

Որքա՞ն ժամանակ են ծառայում իմպլանտները:


Կան ներկայում կիրառվող իմպլանտների տեսակներ, որոնք ծառայում են ամբողջ կյանքի ընթացքում, սակայն թանկարժեք են: Առավել մատչելի իմպլանտները 10-15 տարի անց պետք է փոխարինել նորով:

Վիրահատությունից հետո ի՞նչ կարևոր ցուցումներ է անհրաժեշտ պահպանել:


Վիրահատությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում ցանկալի է խուսափել ֆիզիկական վարժություններ կատարելուց: Պարտադիր է մեկ ամիս կոմպրեսիոն զգեստ կրել, որը տրվում է իմպլանտների հետ միասին: Մեկ ամիս անց զգեստը պետք է կրել միայն գիշերը քնելիս` մինչև կես տարի: 6 ամիս անց իմպլանտները ֆիքսվում են և կոմպրեսիոն զգեստը կրելու կարիք այլևս չի լինում:

 

Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը
Որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:


Ներկայում կիրառվող նորագույն տեխնիկայի շնորհիվ վերականգնողական շրջանը` էնդոսկոպիկ միջամտության դեպքում, կրճատվել է` 1 ամսից մինչև 5-6 օր, այսինքն, 1 շաբաթ անց պացիենտը վերադառնում է աշխատանքի:

Կարելի՞ է, արդյոք, ինքնաթիռ նստել կամ մեքենա վարել:


Կարելի է, չնայած կա տարածված կարծիք, որ օդանավով թռիչքի դեպքում կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ: Սակայն ներկայում կիրառվող իմպլանտներն այնքան ամուր են, որ որևէ խնդիր չի առաջանում և կարելի է հենց հաջորդ օրը ինքնաթիռ նստել կամ մեքենա վարել:

Ի՞նչ հակացուցումներ կան:


Իմպլանտի կիրառման համար կան ընդհանուր վիրաբուժական և տարբեր հիվանդությունների հետ կապված հակացուցումներ: Հակացուցված է հեպատիտ B, C, շաքարային դիաբետ, էնդոկրին խանգարումներ ունեցող պացիենտներին: Հակացուցում են նաև կրծքագեղձի հետ կապված լոկալ խանգարումները (կրծքագեղձում ուռուցքային գոյացություն, կամ այլ խնդիր: Նման դեպքերում հարկ է խորհրդակցել մամոլոգի հետ և խնդիրները հայտնաբերելու համար` հետազոտվել:

Պե՞տք է, արդյոք, նախքան վիրահատությունը քաշը կարգավորել:


Այո, պետք է քաշը կարգավորված լինի և չտատանվի 5 կգ-ից ավելի, քանի որ քաշի տատանումները կարող են բերել կրծքագեղձի չափի և ձևի փոփոխության, կամ բերել, օրինակ, կախվածության (պտոզ):

Եթե պացիենտն ուզում է նիհարել կամ քաշ ավելացնել, պետք է դա լինի մինչև մամոպլաստիկայի դիմելու որոշում կայացնելը:

Կարելի՞ է դիմել վիրահատության, եթե կան պնդացումներ:


Այո, կարելի է, բայց միայն մամոլոգի հետ խորհրդատվությունից հետո: Եթե կան մինչև փոքր չափի ֆիբրոզ գոյացություններ, ապա դրանք հեռացվում են իմպլանտների տեղադրման հետ միաժամանակ: Այդ դեպքում պլաստիկ վիրաբույժի հետ վիրահատությանը մասնակցում է նաև ուռուցքաբան-վիրաբույժը:

Արդյո՞ք իմպլանտի քաշի հետ կապված` վիրահատության արժեքը փոխվում է:


Ոչ, վիրահատության գինը` իմպլանտի չափի կապված, չի փոխվում: Իմպլանտի արժեքը ձևավորվում է կախված նրա որակից, ձևից, ինչպես նաև իմպլանտի ներսում գտնվող գելի որակից:

 

Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը
Սովորաբար, ի՞նչ քաշ ունի իմպլանտը:


Իմպլանտի քաշը կախված է չափից. որքան մեծ է, այնքան քաշն ավելի է: Իմպլանտի առկայությունը կարո՞ղ է ազդել հղիության և լակտացիայի գործընթացի վրա:


Իմպլանտի առկայությամբ հնարավոր է և՛ ծննդաբերել, և՛ հետագայում կերակրել երեխային, քանի որ ներկայում իմպլանտը չի դրվում գեղձի տակ և գեղձը չի վնասվում:

Հնարավո՞ր է բժշկի հետ խորհրդատվություն անցկացնել էնդոպրոթեզի ընտրության հարցում` լուսանկարի միջոցով:


Այո, հնարավոր է, սակայն ընտրությունը կլինի մոտավոր և հնարավոր է վերջնական խորհրդատվության ժամանակ փոփոխվի և՛ իմպլանտի չափը, և՛ ձևը, քանի որ լուսանկարը քիչ տեղեկատվական է:

Հնարավո՞ր է միաժամանակ մեծացնել կուրծքը, փոխել ձևը և ձգել այն:


Հնարավոր է: Եթե պտոզը՝ կրծքագեղձի կախվածությունը, մեծ չէ, ապա միաժամանակ կուրծքը և՛ մեծացնելու, և՛ բարձրացնելու լավագույն տարբերակն իմպլանտների տեղադրումն է:

 

Մամոպլաստիկա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Աննա Սարգսյանը
Կարո՞ղ է կրծքի լիպոֆիլինգից հետո ճարպը ներծծվի:


Տարիների փորձը ցույց է տալիս, որ կրծքագեղձի լիպոֆիլինգից հետո, մեծավ մասամբ, ճարպը ներծծվում է, և կարիք է լինում հաճախակի (7, 8, 9, անգամ 10-ից ավելի) լիպոֆիլինգ կիրառել, որպեսզի կրծքագեղձի տեսքը ճիշտ ձևավորվի: Սակայն կանայք հիմնականում դրանից հրաժարվում են: Այդ պատճառով վերջերս կրկին առավել շատ իրականացվում է իմպլանտների կիրառում, քան կրծքագեղձի լիպոֆիլինգ:

Որքա՞ն է տևում վիրահատությունը, որքա՞ն ժամանակ են պացիենտներն անցկացնում կլինիկայում:


Վիրահատությունը տևում է 1,5-2 ժամ, իսկ պացիենտները կլինիկայում անցկացնում են 12 ժամ: Առավոտյան պացիենտը դուրս է գրվում, քանի որ կիրառվում է ոչ ինվազիվ, քիչ ցավոտ մեթոդ՝ վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա:

Որքա՞ն հաճախ պետք է այցելել մամոլոգին` վիրահատությունից հետո:


Վիրահատությունից հետո ցանկալի է տարին մեկ ստուգվել և ,կարիքի դեպքում, գնալ մամոլոգի մոտ:

Հարցերին պատասխանեց «Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայության
պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի
ԵՊԲՀ. Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց 2020 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում անդամների կողմից հաստատվեց այս տարվա...

ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան
ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին...

ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» մեկնարկել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ