Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am

Թունավորումներ շմոլ գազով. Միքայել Գաբրիելյան. armeniamedicalcenter.am

Բավականին շատ, գրեթե ամեն օր, ընդունում ենք ընտանիքներ` գազի թունավորումով: Բարեբախտաբար, բոլորը լավացել և դուրս են գրվել: Հիմա եղանակը ցուրտ է, մարդիկ բնակարանները  ջեռուցում են գազով, որը իր անվտանգության խիստ կանոններն ունի:

Անհրաժեշտ է, որքան հնարավոր է, ուշադիր լինել. միշտ ստուգել սարքերը, վառարանները, տալ ծխնելույզները, օդափոխել բնակարանը. որովհետև շմոլ գազը, մեծավ մասամբ, անսարքությունների հետևանք է, տարբեր պատճառներով  նաև գազի արտահոսք կարող է լինել:


Շմոլ գազով թունավորման դեպքում դանդաղ մահ կարող է լինել. հիվանդը չի հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում և.շ, եթե քնած է, դա կարող է ավարտվել մահով:

Գազով թունավորումները լինում են նաև մեքենաներում , ընդ որում, մեքենայում ավելի բարդ դեպքեր են լինում՝ մնացորդային ծանր երևույթներով, որովհետև այնտեղ փակ տարածություն է և ուշ են նկատում ու արձագանքում: Օրինակ, բնակարաններում, երբեմն գոնե հասցնում են միմյանց զանգահարել, զգուշացնել:

Միքայել Աբրահամի Գաբրիելյան,
Արմենիա բժշկական կենտրոն, սուր թունավորումների բաժանմունքի վարիչ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ