Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին

ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին

ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:

Մասնակիցները միջազգային կոնգրեսին հանդես են եկել պաստառային ներկայացումներով և ստացել սերտիֆիկատներ: Պաստառային ներկայացումներն ընդգրկել են խմբի կողմից ամռան ընթացքում իրականացված հետազոտական աշխատանքները, որոնց աբստրակտները Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիան կտպագրի իր ամսագրում:

ԵՊԲՀ-ն կարևորում է մասնագիտական ու շարունակական կրթության դերը և պատրաստ է խթանել սովորողների մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին, քանի որ դա ծառայում է ի նպաստ բժշկական բուհի և պետության: Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսը, որին մասնակցել է ԵՊԲՀ 7 ներկայացուցիչ, մասնագիտական կրթության, հակաբակտերիալ թերապիայի վերաբերյալ կրթության բարձրացման հիանալի հնարավորություն է:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. Հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am
Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. Հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ...

Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am
Ապագա բժիշկները կամավոր մեկնել են «առաջնագիծ»՝ հանուն կյանքերի փրկության. ysmu.am

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն առաջին իսկ օրերից կամավոր ներգրավվել  են Քովիդ-19-ի դեմ պայքարում:  ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային...

«Էրեբունի» ԲԿ-ում COVID -19 ինտուբացված պացիենտի տեղափոխումը մեջքի դիրքից փորի դիրքի. nairimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում COVID -19 ինտուբացված պացիենտի տեղափոխումը մեջքի դիրքից փորի դիրքի. nairimed.com

«Էրեբունի» ԲԿ հմուտ անձնակազմի օգնությամբ իրականացված դիրքի փոփոխությունը նվազեցնում է պացիենտի մոտ բարդությունների առաջացումը և բարձրացնում դիրքի տանելիությունը:...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում (Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ