...
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ։
Ծանոթացեք այն նշաններին, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ և դիմել գինեկոլոգին․
- պատրաստվում եք կամ սկսել եք ապրել սեռական կյանքով,
- հղի եք, պատրաստվում եք հղիանալ կամ չեք կարողանում հղիանալ,
- դաշտանային ցիկլի խանգարումներ․ ցիկլը ուշանում է կամ չի սկսվում, շուտ է սկսվում, չափազանց առատ է և այլն,
- դաշտանադադարի նշաններ,
- քոր և այրոց սեռական օրգաններում,
- արյունահոսություն ոչ դաշտանային օրերին,
- ցավ սեռական հարաբերության ընթացքում կամ` հետո,
- դաշտանը անտանելի ցավոտ է,
- անսովոր, տարօրիանկ հոտով կամ գույնով արտադրություն` հեշտոցից,
- չափից ավելի փքվածություն որովայնի ստորին հատվածում,
- ցավոտ միզարձակում,
- փոքր կոնքի ու որովայնային շրջանում ցավեր:
Սրանք այն ախտանշաններն են, որոնք հարկ է անուշադրության չմատնել։ Եթե նույնիսկ ախտորոշումը լուրջ է, հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը մեծացնում է լիարժեք բուժման ու անդառնալի հետևանքներից խուսափելու շանսերը։
Հարցերին պատասխանեց Մարիաննա Անդրանիկի Ադամյանը,
մանկաբարձ-գինեկոլոգ «Նաիրի» բժշկական կենտրոնում
18.09.2019 Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYzvyTAJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ