Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը:

Ռիսկի գործոններն են.

  •     Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,
  •     Հղիությունը,
  •     Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,
  •     Ծանրաբեռնված ընտանեկան անամնեզը,
  •     Կերակրափողի սեղմանի վրա բացասաբար ազդող դեղամիջոցների ընդունումը ,
  •     Գազագոյացման բերող մթերքների չարաշահումը,
  •     Փորկապությունները:


Կլինիկական  դրսևորումները.

  • Կերակրափողային՝ այրոց (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթու, դառնահամ, սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:
  • Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի  կրկնվող բորբոքում:


Ախտորոշումը

Ախտորոշման նպատակով իրականացվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:

Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.

  • Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),
  • Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա:


Բուժումը

Չբարդացված դեպքերում իրականացվում է ամբուլատոր:

Ցուցված է հետևել սննդակարգին.

  • Հրաժարվել այրոց և արտահայտված գազագոյացում առաջացնող սննդի ընդունումից,
  • Չափաբաժնի ծավալի նվազեցում (կոտորակային սնուցում),
  • Սննդի վերջին ընդունումը  պետք է լինի քնելուց առնվազն 2 ժամ առաջ:


Ցանկալի է քաշի նվազեցում (մարմնի ավելցուկային քաշի (ՄԶԻ 25 կգ/մ 2  -ից ավելի) և ճարպակալման դեպքում ): Անհրաժեշտ է վերացնել ներորովայնային ճնշման բարձրացմանը նպաստող գործոններն ու վիճակները. որովայնային ճարպակալում, քրոնիկական փորկապություն, մետեորիզմ:

Հիվանդին օգնում է մահճակալի գլուխը բարձրացված դիրքով քունը:

Նշանակվում է հակասեկրետորային բուժում՝ անհատական  բուժման տևողությամբ և արդյունավետ դեղաչափի ընտրությամբ, ինչպես նաև ախտանիշային բուժում:

Հսկողությունը

Գաստրոէնտերոլոգի խորհրդատվությունը ցուցված է ձևաբանորեն հաստատված Բարրետի կերակրափողի դեպքում, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության կրկնվող ընթացքի դեպքում, դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ